Տիեզերքը մի մեծ հայելի է, որին տալով մենք մեր մտքերը՝ վաղ թե ուշ ստանում ենք մտքերին համապատասխան իրականություն. Ինպես հաղթահարել մեկուսացման շրջանը. Հայտնատես Հակոբ Բաբուջյանի խորհուրդները

Արխիվ 16-20

Տարածված կարծիք կա, որ Վանգան դեռ տասնամյակներ առաջ էր գուշակել կորոնավիրուսի համաճարակը: Համենայնդեպս, նման պնդմամբ են հանդես գալիս Վանգայի գուշակությունների մի շարք մեկնաբաններ: Ըստ այդմ, բուլղարուհի հայտնի պայծառատեսը կանխագուշակել է, որ 2020 թվականին աշխարհի վրա տարածվելու է Չինաստանում ծնունդ առած մի վիրուս, որ խլելու է բազմաթիվ կյանքեր: Նույն մեկնաբանները պնդում են նաեւ, թե պայծառատեսը լրջորեն մտահոգված էր այդ համաճարակի խնդրով, քանի որ դրան կհետեւի համաշխարհային տնտեսական ճգնաժամը եւ այլ ցնցումներ: Որքանո՞վ է ստեղծված իրավիճակը Վանգայի կանխատեսումների արտացոլանքը, ի՞նչ է սպասվում հայ ազգին, ի՞նչպես հաղթահարել մեկուսացման շրջանը եւ մնալ լավատես հարցերի պատասխանը «Իրավունքը» փորձեց ստանալ հայտնատես ՀԱԿՈԲ ԲԱԲՈՒՋՅԱՆԻՑ, ով անդրադառնալով Վանգայի կանխատեսումներին նախ նկատեց.

-Այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է. տիեզերքը մի մեծ հայելի է, որին տալով մենք մեր մտքերը՝ վաղ թե ուշ ստանում ենք մտքերին համապատասխան իրականություն։ Այս ամեն ինչը հաշվի առնելով՝ կա 2 տարբերակ: Առաջինը՝  այն է, որ բարձր, գիտակից (արթուն) վիճակից,  երբ տեսնում ես՝ ուր են ուղղորդված մարդկանց մտքերն ու գործողությունները, կանխատեսել ելքը, 《գուշակել》 ու նախազուշացնել մոտալուտ հաջողությունը կամ անհաջողությունը։ Եվ երկրորդ,  ունենալով որոշակի հայտնի կարգավիճակ՝ պայծառատես, գուշակ (ում ինչպես հարմար է ), վերցնելով մարդկանց ուշադրությունն ու մտքերը, ուղղորդելով համապատասխան ուղղությամբ՝ պատվերի տեսքով ստանալ համապատասխան իրականություն՝ հայելու տեխնիկան օգտագործելով։ Տվյալ դեպքում, իմ կարծիքով, աշխատել է 2֊րդ տարբերակը, քանի որ մարդու ներքին վիճակից է կախված, թե որ ուղղությամբ կուղղորդի իր և այն մարդկանց մտքերը, ովքեր վստահում են իրեն։ Հասկանում եմ՝ պատասխանը ոչ ստանդարտ էր, միգուցե՝ նույնիսկ զարմանալի։ Ես իրավունք չունեմ որևէ մեկին վիրավորելու, բայց իմ կարծիքով՝ Վանգան ոչ այնքան երջանիկ վիճակից է արել գուշակությունները։ Մարդկությունը հիմա անցումային փուլում է ու երկրագունդը վերակառուցվում է... Ի՞նչ է դա նշանակում. Մարդկության մի մեծ մասը կանգնած է գլոբալ վերահսկողության մեջ` հայտնվելու աղետի առաջ, իսկ մյուս մասն ունի մեծ հնարավորություններ՝ ամբողջությամբ վերաիմաստավորելու իր կյանքը, տոտալ երջանկացնելու ինքն իրեն՝ վերափոխելով մտքերը, սնունդն ու ֆիզիկական պատրաստվածությունը։ Ով որը կընտրի, դա էլ կստանա։ Գլխավորը՝ թե ո՛րտեղ է ուշադրությունը։ Այս պահին էլ կան մարդիկ, որ շատ ավելի լավ ու երջանիկ են ապրում, քան մինչ կորոնավիրուսը, քանի որ վերաիմաստավորել են սա ոչ թե որպես աղետ, այլ նոր հնարավորությունների սկիզբ։ Կրկին հայելին. ինչպես կմտածես աշխաիհի մասին, դրան համապատասխան էլ իրականություն կստանաս։

- Պարոն Բաբուջյան, 2020 թվականը բնորոշում են, որպես ծայրահեղությունների տարի է, ընդ որում ոչ միայն Հայաստանի, այլև բոլոր հանրապետությունների համար: Հաշվի առնելով, որ ՀՀ պատերազմող երկիր է, ռազմական գործողությունների վերսկսման վտանգ տեսնո՞ւմ եք:

-Հայաստանի մասով զգում եմ, որ առանց պատերազմի վաղ թե ուշ վերականգնվելու է իր տարածքային ամբողջականությունը, քանի որ, մեծ հաշվով, աշխարհը գնում է բալանսի, իսկ դա կոպիտ խախտված բալանս է եղել մեզ համար՝ տարբեր իմաստներով։

- Եվ վերջում, Ձեր խորհուրդը մեր ազգաբնակչությանը, ի՞նչպես հաղթահարել մեկուսացմանը շրջանը:

- Մարդկանց խորհորդ կտամ ցանկության ու մտադրության դեպքում զարթնել՝ վերաիմաստավորել կյանքն ու միանալ նոր ժամանակների դրական կողմերին։ Տիեզերքը մեզ տվել է ամեն հնարավորություն ու դա չօգտագործելու համար գտնել տարբեր էժան պատճառաբանություններ, իմ կարծիքով՝ յուրաքանչյուրի համար անդարձ բացթողում է։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի