Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4785 դեպք. «Իզվեստիա»
Արխիվ 16-20Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4785-ով: Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շտաբին: Ամենից շատ նոր դեպքեր գրանցվել են Մոսկվայում (2 649): Մոսկվային հաջորդում է Մերձմոսկվան (428), Սանկտ Պետերբուրգը (139), Մորդովիան (62) և Չեչենիան (60): Այսպիսով, երկրում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմել է գրեթե 38.8 հազար:

