Կորոնավիրուսի համավարակը կարող է աշխարհում սուրճի դեֆիցիտի հանգեցնել․ Bloomberg

Արխիվ 16-20

Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումը կարող է տնտեսական խնդիրների՝ մասնավորապես աշխարհում սուրճի դեֆիցիտի հանգեցնել, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Փորձագետների կարծիքով, որոնց հղում է անում գործակալությունը, «մտավախություններ կան, որ սուրճի հատիկների հավաքման համար բավականաչափ աշխատողներ չեն լինի»։

Եվ չնայած որ համաշխարհային շուկա սուրճ մատակարարող Լատինական Ամերիկայի երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերը դեռևս զգալիորեն քիչ են Եվրոպայի և ԱՄՆ-ի համեմատ՝ արդեն այժմ էլ հիվանդությունը սպառնում է սուրճի պլանտացիաներն առանց աշխատողների թողնել։

Գործակալությունը հիշեցնում է, որ սուրճ հավաքելու աշխատանքը Լատինական Ամերիկայում քիչ վարձատրվող աշխատանքների շարքին է դասվում, իսկ աշխատողները միասին են ապրում, ինչն էլ անգամ միայն մեկ հոգու վարակվելու դեպքում մեծացնում է կորոնավիրուսի արագ տարածման հավանականությունը։

Այս ոլորտի վրա բացասական ազդեցություն ունեցող գործոններից են որոշ բանկերի աշխատանքի դադարեցումը, սանիտարական նորմերի սահմանումը, որի պատճառով կրճատվում է աշխատանքային օրը, ինչպես նաև վատ գործող տրանսպորտային համակարգը։

Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Բրազիլիայում, Կոլումբիայում, Պերուում, որոնք «Արաբիկա տեսակի սուրճի հատիկների համաշխարհային մատակարարման մոտ երկու երրորդ մասն են ապահովում», նշում է գործակալությունը և փաստում, որ այս տեղեկությունը հաստատում են նաև վերոնշյալ երկրներում գործող ընկերությունների, ինչպես նաև նրանց հետ համագործակցող ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչները։

Միևնույն ժամանակ գործակալությունը նշում է, որ սահմանված կարանտինային ռեժիմի հետևանքով ոչ միայն չի նվազել սուրճի պահանջարկը, այլև ավելացել է։ Մարդիկ սրճարաններում և ռեստորաններում սուրճ պատվիրելու փոխարեն խանութներից են այն գնում և պատրաստում իրենց համար։

   

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի