Ինչու է իշխանությունը հրաժարվում հանրաքվեից եւ ՍԴ-ի հարցը կրկին փորձում ԱԺ-ի միջոցով լուծել

Արխիվ 16-20

Որոշակի ժամանակ հրադադար հայտարարելուց հետո իշխանական թեւը, կարծես թե, փորձում է կրկին առաջին պլան մղել ՍԴ-ի արհեստածին ճգնաժամի հարցն ու դրանից օր առաջ ձերբազատվելու անհրաժեշտությունը: Այս մասին գրում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Թեմային վերջին օրերի ընթացքում արդեն քանիերորդ անգամ անդրադարձել է «Առաջին լրատվական»-ն ընդգծելով, որ «Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՍԴ ճգնաժամի հարցը շուտափույթ պետք է լուծվի ԱԺ-ի միջոցով»: Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկելով ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին իր իսկ նախաձեռնությամբ օրակարգ մտած նախագծին, որոշում ընդունեց հիշյալ նախագիծը դնել հանրաքվեի, այդպիսով հակասահմանադրական այդ քայլի ամբողջ իրավական պատասխանատվությունը բարդելով ժողովրդի ուսերին: Այսօր ի՞նչն է Հայաստանի իշխանություններին եւ խորհրդարանում նրան ներկայացնող «Իմ քայլը» խմբակցությանը մղում կրկին իր վրա վերցնելով իրավական պատասխանատվության ամբողջ բեռն, առաջ քաշել հանրաքվեից հրաժարվելու եւ ՍԴ-ի հարցը կրկին ԱԺ-ի միջոցով լուծելու գաղափարը:

Դա կարող է ունենալ երկու պատճառ: Պատճառներից առաջինի մասին խոստովանել է հենց «Առաջին լրատվական»-ի հոդվածագիրը, որը հղում կատարելով իր զրուցակիցներին՝ հաստատել է, որ «այս պայմաններում անհնար կլինի քարոզարշավ անել, 650 հազար մարդ տանել տեղամաս, ստանալ այդքան վստահության քվե»: Դա ի տես այն բանի, որ քարոզարշավի հենց սկզբից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կերպով փոխեց Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին հանրաքվեի բուն էությունը դա վերածելով հեղափոխությանը «Այո»-ի կամ «Ոչ»-ի: Այսօր նույնիսկ իշխանությունները չեն կասկածում, որ հանրաքվեում հաջողելու իրենց շանսերը չափազանց թույլ են եւ ինչպես ավելի վաղ գրել էի նկատի առնելով Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգը հանրաքվեի ձախողումից հետո, հարգելով իր իսկ գովերգած «պառլամենտարիզմ»-ի սկզբունքները ՀՀ վարչապետը կորցնելու է իր լեգիտիմությունը եւ պարտավորվելու է արտահերթ ընտրություններ հայտարարել:
Նման քայլի գնալու համար առկա է նաեւ մեկ այլ կարեւոր պատճառ: Այս օրերին աշխարհին հուզող գլխավոր հարցը շարունակում է մնալ կորոնավիրուսն ու դրան հաջորդող տնտեսական ճգնաժամը: Նման իրավիճակում աշխարհին ու մասնավորապես Հայաստանի գործընկեր եվրոպական երկրներին ամենաքիչը կարող է հետաքրքրել Հայաստանի Սահմանադրության ինչ-որ կետի մեջ փոփոխություն մտցնելու ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը: Հավանաբար նույն այդ գործոնը Հայաստանի իշխանություններին մղել է կրկին հակվել ՍԴ-ի հարցը ԱԺ-ում լուծելու հեշտ, քաղաքական ռիսկեր չպարունակող ու նաեւ տնտեսապես առավել շահավետ եղանակին: Պիտի խոստովանել, որ նման քայլի գնալու կապակցությամբ Հայաստանի իշխանություններին ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը որոշակի վստահություն է փոխանցել վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող հակասահմանադրական գործընթացների, այդ թվում ՀՀ ԱԺ-ում ընդունված խնդրահարույց օրենքների, նաեւ Ռոբերտ Քոչարյանի անօրինական կալանքի կապակցությամբ միջազգային կառույցների ու մասնավորապես եվրոպական երկրների անբացատրելի անտարբերությունը»:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի