Դատավորի հաստիքը ոչ թե պաշտոն է այլ հոգեվիճակ. Փաստաբան
Արխիվ 16-20Փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրում է
Մի առիթով ասել եմ,որ դատավորի հաստիքը ոչ թե պետք է դիտել պաշտոն,այլ՝ հոգեվիճակ: Ցավոք, Հայաստանում այն դիտվում է պաշտոն, իսկ շատ դատավորների մոտ ասոցացվում է որպես գործադիրի կցորդ :
Ցավոք,այն ըմբոստ դատավորի տեսակը,ով և նախկին և այսօրվա իշխանության օրոք իրավամբ,արդարադատություն է իրականացնում,անկախ նրանից դա գործադիրի քիմքին հաճելի է , թե ոչ, թիրախավորվում է ուղղակի,անուղղակի գործադիրի կողմից: Ցանկանում եմ փաստել և անցումային այս փուլում լսելի դարձնել բոլոր շահագրգիռ անձանց. եթե դատական իշխանության մեջ չլինեն Ազարյանների, Բալայանների, Մակյանների, Նիկողոսյանների, Խառատյանների,Նախշքարյանների,Դանիելյանների ,Հովսեփյանների ... նման նվիրյալներ, ովքեր ,իրավամբ, վաղվա դատական իշխանության մերանն են, հայկական արդարադատությունն այդպես էլ մնալու է գործադիրի կոշիկի տակ:ՈՒ բոլոր մեծ ու փոքր արդարադատության անվան տակ գոռացողներ , սողացողներ,ձեռքներդ հեռու իրենց առողջության հաշվին արդարադատություն իրականացնող նվիրյալներից:
Լևոն Բաղդասարյան www.levgroup.am

