Բենատիա․ «Ռոնալդուն բացարձակ լավագույնն է թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ»
Արխիվ 16-20«Յուվենտուսի» նախկին պաշտպան Մեհդի Բենատիան, որը հիմա հանդես է գալիս քաթարական «Ալ Դուհայլում», իր կարծիքն է հայտնել թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
«Ռոնալդուն բացարձակ լավագույնն է թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարդ: Նա շատ խելացի է, նաև՝ խաղադաշտից դուրս: Կրիշտիանուի ուղեղը միշտ ավելի արագ է աշխատում, քան որևէ այլ մեկինը: Ես ուրախ եմ, որ նա իմ ընկերն է: Նրան միշտ լավագույնն եմ մաղթում»,- Բենատիայի խոսքերը մեջբերում է Goal․com-ը:
Ռոնալդուն Իտալիայի Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 հանդիպման, խփել 21 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: 35-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 7 խաղում իր ակտիվում է գրանցել 2 գոլ ու 1 գոլային փոխանցում: Պորտուգալացին ևս 2 գոլի հեղինակ է դարձել Իտալիայի գավաթի խաղարկությունում՝ խաղադաշտ դուրս գալով 2 անգամ:

