Մենք անկարող ենք ինչ-որ բան անել. Զարեհ Սինանյանը հանդես եկավ ՙՙերեք մանեթանոց,, լացողի պատասխաններով

Արխիվ 16-20

Այսօր՝ ապրիլի 17-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցերը.


1. Կա՞ն սփյուռքահայեր, որոնց Հայաստանը այս օրերին որևէ օգնություններ է հատկացրել։
2. Մեր տեղեկություններով, կան սփյուռքահայեր, ովքեր ուզում են այստեղ անցկացնել կարանտինը, որոնք ունեն այստեղ տներ, նշելով, որ Հայաստանում քիչ թե շատ շարժ կա, քան այն երկրներում որտեղ իրենք այս պահին բնակվում են։ Նման դիմումներ ունե՞ք և ի՞նչ եք պատրաստվում անել։


Զարեհ Սինանյանը մեր առաջին հարցին պատասխանեց հետևյալ կերպ.


Ասեմ,որ դիմորդները որոնք դիմել են Հայաստանին կոնկրետ օգնությունների համար, ինձ ծանոթ չեն, ես գիտեմ, մարդկանց, որոնք օրինակ՝ երկքաղաղացի են, այսինքն թերևս սփյուռքահայ են, սակայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, և ուզում են գալ Հայաստան: Նման մարդիկ եղել են անցյալում և կան հիմա, բայց սփյուռքահայերը, որոնք դիմում են և ասում՝ գիտե՞ք մենք այս ինչ բանը, կամ ծառայությունը չունենք, խնդրում ենք մեզ օգնել, նման դիմումներ մեզ մոտ չկան: Հիմնականում մարդկանց դիմումները կապված են Հայաստան տեղափոխվելու հետ:
Երկրորդ հարցին ի պատասխան. 


Մենք որպես պետություն ունենք ինչ-որ հնարավորություններ: Ինչպես բոլոր պետությունների հնարավորություններն, այնպես էլ մեր պետության հնարավորություններն անսահմանափակ չեն: Մենք շատ բան կուզեինք անել, բայց չենք կարողանում անել և՛ Հայաստանում բնակվող, և՛ դրսում բնակվող մեր քաղաքացիների համար,սակայն չենք կարող անել,ֆինանսների և ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով: Համոզված եմ կան մարդիկ, ովքեր կցանկանան կարանտինն անցկացնել Հայաստանում,սակայն ինչպե՞ս այդ մարդկանց հասցնել Հայաստան,մեկ այլ հարց է:

Երկրորդ հարցն էլ կա, որ այդ մարդկանց Հայաստան հասցնելուց հետո, պետք է կարողանանաք, այսինքն նման հոսքեր ընդունելու համար մենք պետք է պատրաստ լինենք: Մենք այս պահին չունենք ռեալ պատկերացում ցանկացողների թիվը մի քանի հարյուրն են, որոնց մասին մենք գիտենք, մի քանի հազար են, թե՞ մի քանի տանսնյակ հազար: Մենք չգիտենք, թե իրավիճակն ինչպես է փոխվելու հաջորդ ամիսների ընթացքում, կախված նրանից, թե այս համավարակն ինչ զարգացում կունենա: Հետևաբար մենք մեր հնարավորություններով, պետական բոլոր հնարավորություններով, սփյուռքի բոլոր հնարավորությունների մոբիլիզացման միջոցով նաև, փորձում ենք մեր բոլոր հայրենակիցներին հասցնել այն օգնությունը, որն իրատեսորեն կարող ենք հասցնել:


Հ.Գ Ոչ պարոնայք իշխանավորներ, դուք ունեք բավականաչափ ֆինանսներ և ռեսուրսներ, սակայն դրանք հազիվ ձեր անիմաստ պարգևավճարներին են հերիքում: Տպավորություն է, որ դուք ամոթից բացի ամեն բան ունեք: Պարոն Զարեհ Սինանյանը նշում է, որ իրենք անկարող են ինչ-որ բան անել: Հարգարժան Պարոն Սինանայան, այդ դեպքում, ո՞րն է ձեր աշխատավարձերի, պարգևավճարների և այն բոլոր ծառայությունների նպատակը, որոնցից ագահորեն օգտվում և չեք կշտանում: Այս պատասխաններից կարելի է մեկ հետևությու անել Նոր Հայաստանը որևէ հարցում կանգնած չէ «Հպարտ» քաղաքացու թիկունքին: Նաև հարկ է հավելել, որ ներկայիս խայտառակ իշխանությունների ներկայացուցիչները մի տգեղ և անհասկանալի սովորություն ունեն ,այն է լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն, հենց լրագրողին ուղղել հարցեր, օրինակ՝ Զարեհ Սինանյանը մեր հարցին պատասխանում է հետևյալ կերպ՝  ինչպե՞ս այդ մարդկանց հասցնել Հայաստան: Տպավորություն է, որ լրագրղները և բանախոսները տեղերով փոխվել են:

Հայկ Գևորգյան 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին