Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ-ում քննվող մի գործով. փաստաբանական թիմ
Արխիվ 16-20Սերժ Սարգսյանը անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերեւույթ դեպքի առթիվ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը։
Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ հաղորդագրության մեջ ասված է.
«Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրեւ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է:
Նշենք նաեւ, որ պարոն Նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերեւույթ դեպքի առթիվ:
Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»:

