ՈՎ ԻՆՉՊԵՍ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ «ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԸ»

Արխիվ 16-20

Վերջին մի քանի ամիսներին թագավարակ կոչվող համավարակը տիրել է ողջ երկրագունդը, որի հետեւանքով գրեթե ողջ աշխարհում արտակարգ դրություն է հայտարարված: Թե այս պայմաններում որ երկիրն ինչպես է դիմակայում այս ամենին «Իրավունքը» փորձել է պարզել աշխարհի տարբեր երկրներում բնակվող մշակույթի ոլորտի մեր հայրենակիցներից:

 

«ՏԱՆ ԱՄԲՈՂՋ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՈՐՈՇԵԼ ԵՄ ԿԱՐԴԱԼ ՄԻՆՉԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԱՎԱՐՏԸ»

Հեռուստահաղորդավար, դերասան ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ այս օրերին վայելում է ընտանիքի ներկայությունն ու զբաղվում է ընթերցանությամբ. «Այս օրերին, երբ անհրաժեշտ է մնալ տանը` ապահովության համար, միակ ամենակարեւոր զբաղմունքը` ընտանքիս հետ շփումն է: Իսկ երկրորդ տեղում արդեն ընթերցանությամբ զբաղվելն է, ինչն էլ խորհուրդ եմ տալիս հարկադրված տանը մնացած մեր հանրությանը` մնացեք տանը եւ շատ գիրք կարդացե՛ք, ինչպես նաեւ  հետաքրքիր, որակյալ հեռուստասերիալներ կամ ֆիլմեր դիտեք»,- ասում է հեռուստահաղորդավարն ու անկեղծանում. «Տան ամբողջ գրադարանը որոշել եմ կարդալ մինչեւ կարանտինի ավարտը»:

 

«ՍԱ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐԻՑ ՄԱՐԴԻԿ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ` ԻՐԵՆՑ ՈՒ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ ՎԵՐԱՆԱՅԱԾ»

Ֆրանսաբնակ երգչուհի ԼԻԼԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ այս օրերին աշխատում է ավելի շատ, քան նախկինում, մեզ հետ զրույցում երգչուհին ընդգծեց, որ հեռու գտնվելով իր ընտանիքից, այս օրերին մտքով եւ հոգով Հայաստանում է. «Գրեթե ողջ աշխարհը դժվար օրեր է ապրում: Արդեն 2 տարի է բնակվում եմ Ֆրանսիայում: Այստեղ էլ արտակարգ իրավիճակ է հայտարարված, բոլորն իրենց տներում են անցկացնում օրը, նույն իրավիճակն է ինչպես Հայաստանում, պարզապես այն տարբերությամբ, որ ֆրանսիացիներն ավելի են ենթարկվում օրենքին: Իսկ Ֆրանսիայի կառավարությունն էլ պարապուրդի մատնված աշխատողներին հատկացրել է 84 տոկոսի չափով գործազուրկի նպաստ: Նույնիսկ հոգ են տարել ազատ արտիստների մասին, այսինքն` նկարիչների, ռեժիսորներ եւ այլն, նրանք նույնպես նպաստ են ստանում, որպեսզի իրենց գոյությունը կարողանան պահպանել, մինչեւ այս ամենի ավարտը: Իսկ ես հիմա ավելի շատ եմ աշխատում, քան` մինչ այդ, քանի որ հեռավար դասեր եմ անցկացնում: Աշխատում եմ երկու տարբեր քաղաքների կոնսերվատորիաներում, եւ  իմ աշակերտների հետ, հենց վիրուսի առաջին օրվանից, սկսեցինք հեռավար անցկացնել դասերը: Այս ընթացքում շարունակում եմ նաեւ ստեղծագործել: Թեպետ օրվա մեծ մասը զբաղված եմ, բայց իմ սիրտը, միտքը եւ հոգին հայրենիքիս հետ են, որովհետեւ այնտեղ է գտնվում ընտանիքս` իմ երեխաներն ու ծնողները: Իմ սիրտը միշտ բաբախում է ընտանիքիս եւ հայրենիքիս համար: Ամպագոռգոռ չհնչի, բայց շատ մտահոգ եմ: Սա գուցե փորձություն է, որից մարդիկ ավելի ուժեղ դուրս կգան` իրենց ու արժեհամակարգը վերանայած»:

 

«ԱՇԽԱՐՀԻ ՏԵՐԵՐԸ «ԲԱՐԿԱՑԱԾ ԾՆՈՂՆԵՐԻ» ՆՄԱՆ ՄԵԶ ԳԱՄԵԼ ԵՆ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔԻ»

«Հովիկ ստուդիո» ազգային պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար եւ հիմնադիր ԻՇԽԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, թեպետ հետեւում է հորդորներին եւ այս օրերն անցկացնում է տանը, բայց այն մարդկանց է պատկանում, ովքեր թերահավատորեն են վերաբերվում այս ամենին. «Կորոնավիրուսային այն պաշտոնական ինֆորմացիան, որը ներկայացվում է ողջ աշխարհի բնակչությանը, ես այդքան էլ չեմ հավատում: Այս հարցում պատկանում եմ սկեպտիկների թվին: Ես մի փոքր այլ բան եմ տեսնում այս մեծ խաղի մեջ: Ինչու խաղ, որովհետեւ այն ավելի շատ հիշեցնում է բարկացած ծնողների (դրա տակ իհարկե հասկացեք միջազգային էլիտայի այն ներկայացուցիչներին, այն անհատներին, որոնք մշտապես երկրագնդի ողջ բնակչության շարժի եւ ռիթմի սցենարիստներն են համարվում), որոնք իրենց երեխաներին` մեզ ու աշխարհի ողջ բնակչությանը, գամել են տանը եւ տնային կալանքի պայմաններում վախեցնում են, սարսափեցնում,  «բոբո ձյաձյաներով», որոնք դրսում են շրջում...  Իհարկե, ենթարկվել ենք այդ կանոնակարգին, որովհետեւ անորոշությունից շատ ավելի ենք վախենում, մեծամասնության մասին է խոսքը: Իսկ ես որոշակի սարկազմով եմ ասում, որովհետեւ, համենայնդեպս այս առումով ունեմ իմ եզրահանգումները: Համենայնդեպս, խելոք երեխաների պես նստել ենք տանը եւ սպասում ենք մինչեւ բարկացած ծնողները ինչ-որ բան կձեռնարկեն: Բայց, կարծես թե բարկացած ծնողներն այնքան էլ ինչ-որ բան ձեռնարկելու կողմնակից չեն, ընդհանուր կոլապսի նկարագրի մեջ արդեն ինչ-որ բան պետք է ձեռնարկած լինեին: Սակայն,  եթե այսպես շարունակվի, ապա էլ ավելի կհաստատվի իմ այդ տեսակետը:  Համենայնդեպս, լինելով քրիստոնյա, հույս կհայտնեմ, որ միեւնույնն է, Աստծուց կսպասենք այդ արդարացի որոշումանը, որը բոլորիս համար կլինի ընդունելի»:

 

«ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՑ ՀԵՏՈ ՄԵԾ ՈՒ ԼՈՒՐՋ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ԾՆՎԵԼՈՒ»

Երգեհոնահար, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ԲՈԲԻԿՅԱՆԸ կարանտինային օրերն անցկացնում է Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքի իր առանձնատանը` մայրիկի հետ միասին: «Իրավունքի» հետ զրույցում, պատմելով կորոնավիրուսի օրերին իր առօրյայի մասին, ասաց, որ օրվա հիմնական մասն անցնում է տանը կից այգում, որտեղ զբաղվում է իր ծաղկանոցով. «Օրս սկսվում է առավոտյան 7- 7:30, սովորականից ավելի կարճ յոգա եմ անում, որից հետո իջնում եմ նախաճաշի: Փառք Աստծո, որ ապրում եմ սեփական տանը, իսկ տան դիմացն ունեմ մեծ այգի` ծաղկանոց, իսկ տան հետեւում ունեմ անձնական, միջին չափի այգի, որտեղ ունեմ իմ տնկած թզենու եւ տանձի ծառերը, վերջինի վրա կան երեք տեսակի տանձեր: Իմ այգում ունեմ 8-9 տեսակի վարդ, որոնցից 4-ը` բարձրացող են, ծառի նման, այս տարի եւս 2-ը տնկեցի: Շատ եմ սիրում այգեգործությունը, մանավանդ` գարնանը: Ուստի օրվա հիմնական մասն անցնում է այգում, քանի որ գեղեցիկ եւ արեւոտ ու տաք օրեր են, իսկ այգիս աննկարագրելի գեղեցիկ է»:

Անդրադառնալով ստեղծագործական կյանքին` կամպոզիտորը անկեղծացավ, որ այդ առումով իր մոտ պասիվ շրջան է. «Ստեղծագործական կյանքում ինձ մոտ շատ տարօրինակ կանգառ է, կարծես տագնապի մեջ լինեմ, եւ դա արտացոլվում է իմ երաժշտության վրա: Չնայած, բացառություններ կան, իմ ստուդիան տանս վերեւի հարկում է ու շաբաթվա մի քանի օր աշխատում եմ` նվագում եմ, նոտայագրում եւ ձայնագրվում: Պարզապես, վերջին երկու ամիսներին դանդաղ եմ ստեղծագործում: Վստահ եմ, կորոնավիրուսից հետո մեծ ու լուրջ ստեղծագործություն է ծնվելու»: 

Այս ամենից բացի, օրվա կարեւոր անելիքը համարում է աղոթքը. «Ստեղծել եմ խումբ, որում ընդգրկված են Մանչեստրից, Հայաստանից, Ամերիկայից եւ Մոսկվայից, որոնք ինքս եմ առաջնորդում, եւ օրվա մեջ ունենք աղոթքի ժամ եւ 20-ից մինչեւ 30 րոպե աղոթում ենք բոլորս միասին, ժամերգությունից հատվածներ ենք երգում, որովհետեւ այն բոլորիս օգնում է հաղթահարել ստեղծված իրավիճակը, հատկապես` միասնական աղոթելը»:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի