ԱՖՐԻԿԱՅՈՒՄ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՉ ՄԻ ՔՐԳՈՐԾ ԷԼ ՉԿԱ

Արխիվ 16-20

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ հայտարարություն էր արել, որն ի դեպ նախօրեին ԱԺ-ում՝ հարցուպատասխանի ժամանակ կրկնեց: Այսպես, ըստ Փաշինյանի, երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ: Վարչապետը հայտնել էր, որ մի շարք նախկին պաշտոնյաների գործունեության հետ կապված ոչ միայն պաշտոնանկություններ են եղել, այլեւ հիմա քրեական գործ է հարուցված, քանի որ նրանց հանցավոր անփութությամբ է այդ ամենը տեղի ունեցել:

Կոնկրետ ո՞ր ընկերություններն են ներգրավված եղել զենքի ապօրինի վաճառքի մեջ, ի՞նչ գործեր են նման  փաստով հարուցված, կա՞ն կոնկրետ մեղադրյալներ: Այս հարցերի  հետ կապված փորձել էինք գրավոր հարցմամբ պարզաբանումներ ստանալ հայտարարության հասցեատիրոջից՝ Նիկոլ Փաշինյանից: Սակայն նրա մամուլի ծառայությունից ստացանք միայն այս համառոտ պատասխանը. «Հայտնում ենք Ձեզ, որ քաղավիացիայի ոլորտին վերաբերող գործերի քննությունը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության տիրույթում»:

ՀՀ գլխավոր դատախազության լրատվական բաժնից էլ մեզ ուղարկել են հետեւյալ պատասխանը.

«ՀՀ հաշվեքննիչ պալատից եւ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ: Քրեական գործերից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, օդանավի վարձակալության համար գումարներ հատկացնելու, իսկ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով խախտումներով գնումների գործընթաց կազմակերպելու, անհիմն վարձակալության գներ սահմանելու, օդանավի վարձակալության անհիմն ծախսեր կատարելու հետեւանքով պետությանն առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ: Երկրորդ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ Կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019 թվականների ընթացքում պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու դեպքի առթիվ: Երկու քրեական գործով իրականացվում են դեպքերի լիարժեք բացահայտմանն ուղղված ակտիվ քննչական, այլ դատավարական եւ օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ, որոնց շրջանակներում միջոցներ են ձեռնակվում ստուգելու նաեւ այլ երկրների տարածքում հայկական ավիափոխադրողների կողմից ապօրինի գործընթացներում ներգրավված լինելու հնարավոր հանգամանքները»:

Իհարկե, կարելի է միայն ողջունել, որ ի հայտ են եկել հայկական ավիացիայի հերն անիծողների հետ կապված քրգործեր, եթե, իհարկե, մեղադրանքները հիմնավորվեն, եւ քննությունը մինչեւ իր տրամաբանական ավարտին հասնի: Բայց այսքանով հանդերձ, մեկ էական հարց՝ իսկ այս գործերից ո՞ր մեկն է վերաբերում Աֆրիկայում ապօրինաբար  զենք վաճառելուն: Որքան հասկացանք՝ ոչ մեկը: Այսինքն ֆիքսենք՝ Հայաստանում չկա նման գործ, որը կվերաբերեր Աֆրիկայում հայկական ավիաընկերությունների կողմից ապօրինաբար զենք վաճառելուն: Բայց այդ դեպքում ինչի՞ց է խոսում Նիկոլը: Հերթական «օդի մեջ» մեղադրանքնե՞րն են, թե՞ ունի տվյալներ, որ  աֆրիկյան ինչ-որ մի երկրում նման  գործ կա: Բայց եթե երկրորդ տարբերակն էր, ինչո՞ւ պետք է  վարչապետի մամուլի ծառայությունից մեզ խորհուրդ տային՝ դիմել գլխավոր դատախազությանը: Մնում է մտածել, որ Փաշինյանն էլի ինչ-որ անիմաստ, չհիմնավորված հայտարարություն-մեղադրանք է հնչեցրել: Չնայած չզլանանք, եւս մեկ անգամ պարզաբանում կխնդրենք նրանից:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի