ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՈՂՋ ԲԵՌԸ ՄՆՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎՐԱ

Արխիվ 16-20

Իհարկե, պատահական չէր կարող լինել, որ արցախյան ընտրությունների երկրորդ փուլի շեմին ՌԴ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այդ միջոցառման առնչությամբ մոսկովյան գնահատականը հնչեցնելով, այնուամենայնիվ, նաեւ խոսեց Արցախի կարգավիճակի թեմայով: «Կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչով էլ զբաղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ընդ որում, մենք չենք կարծում, որ հետագա խաղաղ գործընթացի ընթացքը որեւէ կերպ կախված է նշված իրադարձությունից»,- ընդգծեց խոսնակը՝ դրանով  պարզ հասկացնելով, որ կորոնավիրուսն ամենեւին էլ օրակարգից դուրս չի թողել բանակցային գործընթացը: Ու իհարկե, այդ տրամաբանությանը շատ ավելի ծանրակշիռ տեսք տվեց Զախարովայի անմիջական ղեկավարը՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այսինքն, ԱԳՆ խոսնակի նման  հրապարակային հիշեցմանը զուգահեռ, ի հայտ եկավ նաեւ տեղեկատվություն այն մասին, որ Լավրովն իր ադրբեջանցի  գործընկերոջ՝ Մամեդյարովի հետ հեռախոսային քննարկում է անցկացրել: Բնականաբար, քննարկվել է այս օրերի ստանդարտ թեման՝ կորոնավիրուսը: Իսկ հիմնական բովանդակությունը եղել է Արցախը: «Դիտարկվել են ղարաբաղյան կարգավորման հարցում հետագա քայլերը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների առաջարկությունները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ»,- ասվում է հայտարարության մեջ: Սա նշանակում է հետեւյալը: Նախ, այսկերպ ի ցույց է դրվում, որ կորոնավիրուսը միայն ժամանակավորապես է կանգնեցրել բանակցային գործընթացը, ավելին, որ անգամ պանդեմիայի պայմաններում քննարկումներն ինչ-որ կերպ շարունակվում  են: Եվ ամենակարեւորը՝ բանակցային օրակարգը մնում է նույնը՝ համանախագահների առաջարկած հայտնի կարգավորման մեխանիզմը: Հետեւյալ դետալը եւս պետք է հաշվի առնել: Այն, որ ՌԴ ԱԳՆ-ի այս ակտիվությունը համընկավ արցախյան ընտրությունների հետ, իհարկե, չի կարող պատահական լինել: Միաժամանակ նաեւ դժվար չէ կռահել, որ այսկերպ Մոսկվան շեշտում է՝ անկախ այն բանից, թե ով ինչպես է ընկալում ընտրությունները եւ դրանց արդյունքները, միեւնույնն է, այդ ամենը չեն ազդելու բանակցային գործընթացի եւ համանախագահների առաջարկած մեխանիզմի վրա: Սա, իհարկե, նախ նախազգուշացում է Բաքվին՝ առիթից չփորձի օգտվել եւ սահմանային իրավիճակը սրել: Բայց Երեւանի համար էլ իրավիճակը մտածելու տեղիք է տալիս: Սրանով վարչապետ Փաշինյանի համար եւս ավելորդ անգամ ֆիքսվեց, որ կորոնավիրուսային իրավիճակի ավարտվելուն պես, բանակցային գործընթացն այն փուլից, որտեղ կանգ էր առել, վերսկսելու պահանջը չի հապաղելու: Ու նաեւ  պետք է այս գործոնը հաշվի առնել: Կորոնավիրուսային այս փուլում Մոսկվայի հետ Թրամփի հարաբերությունները զարգացման բավականին լուրջ դինամիկայի մեջ են: Իսկ դա ակնարկում է այն մասին, որ մասնավորապես արցախյան բանակցությունների հարցով ամերիկյան համանախագահը հազիվ թե ցանկանա շեղվել, այսպես ասած, «Լավրովի պլանից», թեեւ մինչ այս էլ շեղվելու առանձնակի նշաններ չկային: Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա կորոնավիրուսը Մակրոնի համար այն քանակի նոր խնդիրներ է առաջացրել, որ դրանք հաստատ կորոնավիրուսային պանդեմիայից հետո էլ դեռ երկար ժամանակ են տանջելու: Գումարած, ԵՄ-ն ընդհանրական առումով է քաղաքական դիրքերի էական անկումների ճանապարհով գնում: Այսինքն՝ Արցախի ուղղությամբ էական կենտրոնացվածության ցանկություն եւ հնարավորություն ֆրանսիական համանախագահը եւս հազիվ  թե ունենա, եւ պարզապես իր հերթին է գնալու ռուսական բոլոր առաջարկներին ձեռքը դրականորեն վեր պարզելու ճանապարհով:Մոսկվան էլ իր հերթին ցույց տվեց, որ եթե անգամ կորոնավիրուսային օրերին է արցախյան թեման ուշադրության կենտրոնում պահում, ապա հետհամաճարակային փուլում, նաեւ օգտվելով մյուս երկու համանախագահների նման դիրքերից, հազիվ թե գործընթացը երկար ձգձգի: Մինչդեռ, չմոռանանք, որ  բանակցություններն արգելակվեցին այն պահին, երբ մասնակից կողմերը սպասում էին Նիկոլի վերջնական պատասխանին՝ կապված բանակցային օրակարգի հետ: Նիկոլն էլ իր  հերթին էր սպասում արցախյան  ընտրություններին, այն հույսով, որ ի հայտ կգա մի այնպիսի նախագահ, որը կհամաձայնվի կիսել պատասխանատվությունը՝ համանախագահների առաջարկած ծրագրի հետ կապված: Բայց ասել, թե Արայիկ Հարությունյանն այն  միամիտ նախագահը կլինի, որ կհամաձայնի Նիկոլի ուսերից  իր վրա վերցնել համանախագահների առաջարկով նախատեսված հողեր տալու պատասխանատվությունը, միամտություն կլիներ: Արդյունքում, Նիկոլն այս վիճակում է՝ չստանալով ուզածը, ստիպված  է տալ այն, ինչը պահանջում են: Չէ, երեւի հոգու խորքում նույնիսկ ուրախ կլինի, եթե կարողանա կորոնավիրուսի պատճառաբանությամբ վարչապետական բեռը Տիգրան Ավինյանի վրա դնել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի