«ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲՈՒՄ ՉԿԱ»

Արխիվ 16-20

Ինչպե՞ս հաղթահարել մեկուսացման շրջանը, ի՞նչ հոգեբանական խնդիրների կարող է բախվել հանրությունը ստեղծված իրավիճակում, ի վերջո՝ որքանո՞վ էր պատրաստ մեր ազգը արտակարգ դրության ռեժիմին: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ճանաչված հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԻ հետ, ով նախ նկատեց.

- Մեր ազգը շատ սթրեսադիմացկուն ու չափազանց հարմարվող ազգ է: Ցանկացած իրավիճակում հարմարվում են: Մերն էլ, հրեաներինն էլ հարմարվողականությունը շատ բարձր է: Առհասարակ, մենք՝ հայերս, շատ խելացի ենք, կյանքն է ստիպել, որ եթե խելք չաշխատացնես, չես կարող: Ունենք երեք կարեւոր հատկություն՝ ճկունություն, խելացիություն եւ սթրեսներին դիմակայելու ունակություն: Ինչ խոսք, իհարկե, այս մեկուսացումը որոշակի հոգեբանական ազդեցություն թողնում է մարդկանց վրա: Այսինքն, երբ մարդը զրկված է շփվելու, ազատ տեղաշարժվելու եւ այլ պահանջմունքները բավարարելուց, նրա մոտ, բնականաբար, առաջանում է տրամադրության անկում, կոնֆլիկտային իրավիճակներ են ստեղծվում տանը: Այս պահին մենք չենք կարող ասել, որ իրենց տներում մեկուսացած մեր հասարակության մոտ լուրջ հոգեբանական խնդիրներ ենք նկատում: Սակայն չմոռանանք, որ շատ մարդիկ կան, որ սովոր են եղել, որ ամբողջ օրը մինչեւ ուշ երեկո շփվեն իրար հետ, ընկերների հետ հանդիպեն, միջոցառումների մասնակցեն ու հիմա ստիպված են տանը մնալ: Դա, բնականաբար, հասարակության վրա բացասաբար է անդրադառնում եւ որոշակի դեպրեսիվ վիճակ առաջացնում է:

- Հոգեբանական ի՞նչ խնդիրների հետ կարող ենք բախվել՝ նման դեպրեսիվ իրավիճակից ելնելով:

- Այս պահին կոնկրետ այդպիսի հոգեբանական խնդիրների բում չկա: Ավելի շատ կա տագնապ: Երկու ծայրահեղություն ակնհայտ նկատելի է: Ոմանք բացարձակ թքած ունեն ամեն ինչի վրա, մտածում են, որ կորոնավիրուսը ոչ մի վտանգ չի ներկայացնում, մյուսներն էլ չափազանց սրված ձեւով են ընկալում իրավիճակը: Ընդհանուր առմամբ, հոգեբանական ճգնաժամ նկատելի չէ: Ուղղակի մարդիկ զգույշ են, տրամադրություններն ընկած է, նախկին ժպիտը դեմքներին չկա: Հոգեբանության մեջ կա ներքին ֆրուստրացիա արտահայտությունը, երբ մարդու որեւէ պահանջմունք չի բավարարվում. սեռական, սննդի, շփման, տեղեկատվության, աշխատելու: Դա բնական ագրեսիա է առաջացնում: Իսկ ագրեսիայի մեդալի մյուս կողմը դեպրեսիան է, ագրեսիան՝ ուղղված սեփական անձին:

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին, ինչպե՞ս հաղթահարեն ի հայտ եկող հոգեբանական խնդիրները:

- Հոգեբանական խնդիրներ են առաջանում, երբ մարդը բոլորովին մեկուսանում է: Ուստի պետք է դուրս գան, մի քիչ քայլեն, իհարկե՝ դիմակ կրելով: Կարող են ֆիզիկական վարժություններ անել, գիրք կարդալ, տան մաքրությամբ զբաղվել: Մեկուսացման դեպքում տագնապներ են առաջանում, քանի որ մարդու մոտ չի բավարարվում շփումը, ուստի պետք է նոր գործերով առօրյան լցնել:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի