Կարսում կորոնավիրուսի պատճառով ամայացած փողոցներում աղվեսներ են հայտնվել
Արխիվ 16-20Ներկայիս Թուրքիայի Կարս քաղաքի` կորոնավիրուսի համավարակի պատճառով ամայացած փողոցներում աղվեսներ են հայտնվել: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
Սարիղամիշի շրջանում գտնվող սոճու անտառների բնակիչ աղվեսները դժվարացել են սնունդ գտնել և եկել են քաղաք: Նրանց նկատել են բակերում:
Սարիղամիշի անտառները բնակավայր են հանդիսանում մի շարք վայրի կենդանիների համար, այդ թվում` գորշ արջերի, խոզերի, գայլերի, աղվեսների, բորենիների:
Աղվեսներից մեկը նկատվել է քաղաքի թաղամասերից մեկում. փոքրիկ բնակչուհու կողմից հացով հյուրասիրվելուց հետո կենդանին հեռացել է:

