Հեռավար դասընթացների կազմակերպման գործընթացը չի արդարացրել իրեն. Կարեն Սիմոնյան
Արխիվ 16-20Հեռավար դասընթացների կազմակերպման այսօր ընթացող գործընթացը, որն ի սկզբանե կազմակերպվեց կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, կոչված էր առաջին հերթին փոխարինել այն դասապրոցեը, որն ընթանում էր նորմալ պայմաններում, սակայն գնալով ավելի ու ավելի համոզիչ է դառնում այն փաստը, որ այս պրոցեսը չի արդարացրել իրեն: Այն կարող է լինել ընդամենը աջակցող ընդհանուր պրոցեսին: Այս մասին խորհրդարանական հայտարարությունների ժամին հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ:
– Ընդհանուր ծավալը, որ կա միջնակարգ եւ ավագ դպրոցներում, հատկապես 1-4-րդ դասարանների համար նախատեսվող կրթական ծրագրերում, պետք է այնպես անել, որ ամբողջ կրթական ծրագրով անցնեն այն կերպ, ինչպես նախատեսված էր նախկինում: Այսինքն՝ ի հաշիվ ամառային արձակուրդների, կամ այլ միջոցներ գտնել, երկարացնելով դասապրոցեսները, որովհետեւ այն խնդիրները, որ դրված են հեռավար կրթության առջեւ, չեն արդարացնում եւ չեն կարող արդարացնել իրենց՝ կապված մի քանի խնդիրների հետ: Առաջինը տեխնիկական ապահովվածության խնդիրն է, որ ոչ բոլորն ունեն այն տեխնիկական միջոցները, որոնց միջոցով հնարավոր է իրականացնել դասապրոցեսը: Եվ երկրորդ՝ զուտ զբաղվածությունը, օրինակ լինում են դեպքեր, երբ ուսուցիչը դասապրոցեսը կազմակերպելու համար չի կարողանում միանգամից 20 աշակերտի հետ այն անցկացնել ու ստիպված բաժանում է մի քանի խմբի: Արդյունքում, այնպես է ստացվում, որ ուսուցիչն ամբողջ օրը զբաղված է լինում դասապրոցեսով՝ չունենալով հնարավորություն այլ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

