Կոգնիտիվ դիսոնանս` ԱԺ քննիչ հանձնաժողովում
Արխիվ 16-202016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում երեկ նախ կարճ նախաբանով է հանդես եկել ՀՀ երրորդ նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ապա պատասխանել պատգամավորների հարցերին: Ըստ էության, հանդիպումը կայացել է խիստ կառուցողական մթնոլորտում, ինչի մասին փաստեց անգամ հանձնաժողովի նախագահ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ` նախկին հոխորտանքների փոխարեն` նիստից հետո արդեն «փուշը թողած» մեկնաբանություն տալով լրագրողների հետ ճեպազրույցում: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` այս առումով կոգնիտիվ դիսոնանս է ոչ միայն հանձնաժողովի անդամ իշխանական, այլ նաեւ ընդդիմադիր պատգամավորների շարքում: Տրված սպառիչ պատասխաններից հետո` իրենց մնում է ընդունել, որ Սերժ Սարգսյանը ճիշտ էր, բայց «դուխները» չի հերիքում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

