ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 2»-Ը ԴԱՌՆՈՒՄ Է ՕՐՎԱ ԽՆԴԻՐ

Արխիվ 16-20

Հազիվ էր հնչել արցախյան ընտրությունների նախնական արդյունքները, որ հայաստանյան սորոսականները միանգամից պայթեցին: «Չենք ճանաչում այդ ընտրությունները»,- գոռում է սորոսական (նկատի ունենք ոչ միայն Սորոսին, այլ այդ կարգի այլ արտաքին աղբյուրներից կերակրվողներին) ճյուղերից մեկը, բայց երեւի նաեւ լավ հասկանալով, որ Արցախում պարզապես թքել են նրանց ճանաչել-չճանաչելու վրա: Ճյուղերից մեկն էլ շեշտը դրել է նրա վրա, թե՝ «Ընտրությունները կեղծվել են»: Միգուցե, սակայն այդպես էլ ոչ մի կոնկրետ օրինակ չի ներկայացվում:

 

ՆԻԿՈԼՆ ԱՐՑԱԽՈՒՄ «ԳՑԵՑ» ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻՆ

Սակայն ամենաուշագրավն այն է, որ կեղծված ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին խոսելով, հայաստանյան սորոսականությունը ցույց տվեց, որ ոչ միայն Արցախի, այլ Փաշինյանի դեմ է ամենաուղղակի եւ ակնհայտորեն արդեն շիկացման գագաթնակետին հասնող պայքարի մեջ: Մասնավորապես, հաշվի առնելով, որ Նիկոլը սորոսականներից առաջ ընկած շտապեց պաշտոնական շնորհավորանք հղել Արցախ: Իսկ դա նշանակում է, որ նա առաջին փուլի օրինակով, երկրորդ փուլը եւ ընտրություններն ընդհանուր առմամբ համարում է միանգամայն օրինական եւ լեգիտիմ: Եվ սա այն դեպքում, երբ հայաստանյան սորոսականության գործունեությունը դեռ 2018թ.-ից սկսած ակնհայտորեն հուշում էր, որ կա դրսի շեֆերի պատվերը՝ ամեն կերպ վերցնել Արցախի իշխանությունը՝ լինի դա «հեղափոխական», ընտրական, թե ցանկացած այլ մեթոդով: Իսկ ահա Նիկոլը, որ այն ժամանակներում, այսպես ասենք, քիչ ջերմեռանդություն էր ցուցաբերում, միգուցե փորձելով ամեն կերպ Մոսկվային ցույց տալ, թե իր «հեղափոխությունը» աշխարհաքաղաքական իմաստ չունի, հիմա էլ դեմ գնաց հայաստանյան սորոսականների՝ արցախյան ընտրությունները կեղծված եւ ոչ լեգիտիմ որակելու միջոցով հեղաշրջման արդեն անգամ չթաքցվող ծրագրերին: Իսկ դա սորոսականների համար բացահայտ դավաճանություն է: Ընդհանուր առմամբ, Նիկոլը գործնականում ձախողեց «իր վրա դրված բարձր վստահության» բոլոր կետերը: Մեր տեղական սորոսականության արտաքին տերերի աչքի գրողն էն գլխից ռուսական ռազմաբազան էր, որը Հայաստանից հանելու համար հսկայական փողեր են դրվել ու դրվում: Բայց ասում են, երբ երկու տարի առաջ ՌԴ նախագահը մի պահ առաջարկեց, թե եթե ուզում եք, կհանենք, Նիկոլը, արդեն որպես վարչապետ, լավ հասկանալով դրա հետեւանքները, վախից սփրթնած խնդրում էր՝ չէ, ինչ բազա հանել, ով է նման բան ասում: Ամեն դեպքում, բազան մինչեւ հիմա էլ իր տեղում է, ու դա, ինչ խոսք, դրսի տիկնիկավարների կողմից Նիկոլին թարս նայելու պատճառներից եւս մեկն է: Սորոսականներին նաեւ պետք էր Հայաստան ներմուծել տարաբնույթ Ստամբուլյան կոնվենցիաներ, ԼԳԲՏ-ական օրենքներ եւ այլն: ԼԳԲՏ-ները ներկայումս, ինչ խոսք, առաջվա համեմատ իրենց Հայաստանում շատ ավելի լավ են զգում այնքան, որ կարող են մտնել ոստիկանական բաժանմունքներ ու ջարդել բոլորին: Սակայն նրանք օրենսդրորեն ոչ մի բան դեռ չեն ստացել, իսկ «Ստամբուլյան կոնվենցիայից» երկար ժամանակ ձայն ու ծպտուն չկա: Սրանից զատ՝ Նիկոլը զորք ուղարկեց Սիրիա, Հայաստանն ինչպես եղել էր, այնպես էլ մնում է ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի կազմում, ռուս մասնագետներին է փորձում թույլատրել՝ մուտք գործել ամերիկյան ծագումնաբանության բիոլաբորատորիաներ, որտեղ չգիտես էլ, թե սորոսական փողերով ինչ են անում: Ու այսքանից հետո, երբ նաեւ արցախյան «հեղափոխությունը» ձախողեց, երեւի դրսի սորոսների համբերությունը վերջնականապես կսպառվի:

 

ՆՈՐ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Սակայն Նիկոլին ավելի վստահելի մեկով փոխարինելու հարցը մի շարք խնդիրների հետ է կապված:

1. Ումո՞վ են փոխարինելու: Կորոնավիրուսային այս տարօրինակ արտակարգ դրությունը կարծես թե այդ հարցի հետ կապված ռեալ վարկած օրակարգ բերեց: Տիգրան Ավինյանի անունը մինչ այդ եթե տրվում էր, ապա միայն Նիկոլի «խորը ստվերային» դիրքերից: Իսկ ահա դառնալով պարետ` նա միանգամից հայտնվեց առաջին պլանում ու արդեն կարող է որոշակի դեպքերում իրեն թույլ տալ անգամ հրապարակավ Նիկոլին հակաճառել: Միաժամանակ, Տիկոն պարետության հաշվին ստացավ գործնականում անվերահսկելի ուժային եւ այլ լծակներ, եւ դա էլ պատահական չի կարող լինել, ու մեծ հարց է, թե պետք եղած պահին ինչպես կօգտագործվի: Նա նաեւ արտաքին խաղավարների համար կարող է ձեռնտու լինել նրանով, որ ի տարբերություն Նիկոլի, կաշկանդված չէ ժողովրդին տրված մեծ-մեծ խոստումներով, տարբեր պաշտոնյաների ու վերջապես արտաքին ուժերի առջեւ ստանձնած պարտավորություններով: Նա նաեւ նոր սերնդի ներկայացուցիչ է, անգամ արցախյան պատերազմը չտեսած, եւ կարելի է մասնավորապես Արցախի հետ կապված շատ բան ակնկալել: Այսինքն՝ նրա վրա շեշտ դնելու դեպքում հնարավոր է դառնում «հեղափոխությունը» վերադարձնել «ճիշտ ուղի»:

2. Կա նաեւ այս հարցը՝ ինչպե՞ս են Նիկոլին Ավինյանով փոխարինելու: Նախ, Նիկոլը, ի վերջո, այն անձնավորությունն է, որի հաշվին էլ հայաստանյան սորոսականությունը տեղավորվեց իշխանական համակարգում: Սակայն նրա վարկանիշն էլ առաջվանը չէ, այս կորոնավիրուսային արտաքին դրությունն էլ իր հերթին է ոչնչացնում վարկանիշի մնացորդները: Այսինքն՝ այն պահին, երբ ներքին ցնցումները առավելագույնս խորանան, իշխանական վերնախավը կարող է դիմել նրան՝ «հեռացիր, քանի ուշ չէ» պահանջով: Եվ հարց է ծագում՝ պատահակա՞ն էր, որ սորոսականի համարում ունեցող Արսեն Թորոսյանի համառ, սպառնալից պնդումների արդյունքում է, որ Նիկոլը համաձայնեց իրեն ամեն վայրկյան նոր հարվածներ հասցնող արտակարգ դրությունը երկարաձգել եւ դրանով էլ պահել Տիկոյի ներկայիս ուժային լիազորությունները:

3. Սակայն Նիկոլին հեռացնելու դեպքում առաջացող իրավիճակն ի՞նչ ներքաղաքական պտտահողմեր կառաջացնի եւ ո՞ւմ կմղի լիդերային դիրքերի: Տիկոն այս հարցում մեկ առավելություն ունի. եթե նա հիմա, որպես պարետ, ձեռքին կան լուրջ լծակներ, ապա վարչապետի հրաժարականի դեպքում այդ լծակները կբազմապատկվեն. մինչ նոր վարչապետի ընտրությունը նա է ղեկավարելու կառավարությունը: Այսինքն՝ ներքաղաքական պտտահողմերը իր վերահսկողության տակ պահելու մեծ շանսեր կունենա: Թեեւ չմոռանանք, որ վարչապետի պաշտոնակատարն այն դերը չէ, որ թույլ տա պետք եղած դեպքում նաեւ ուժային քայլերի գնալ:

4. Ֆեյքային բազան, որը հիմնականում սորոսական վերահսկողության տակ է, իհարկե, պետք եղած պահին լիովին կլծվի նման տեղափոխությունն արդարացնելու գործին:

 

ՌԵԱ՞Լ Է ՆԻԿՈԼԻՆ ՏԻԿՈՅՈՎ ՓՈԽԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Քայլերի այս հերթականությամբ, իհարկե, «պալատական հեղաշրջման» սցենարը միանգամայն իրատեսկան է թվում: Սակայն կա նաեւ մեդալի հակառակ երեսը:

Ա. Սորոսականությունը թեեւ Հայաստանում ունի բավականին ծանրակշիռ իշխանական լծակներ, սակայն դրանք զգալի մասով կենտրոնացված են գործադիրում: Իսկ ահա ԱԺ-ում կան «պառլամենտական» նրբություններ, եւ Նիկոլի հեռանալու դեպքում մի քանի մասի տրոհվելու ունակ մեծամասնություն, որի բեկորների հետ կոմպրոմիսային պայմանավորվածությունների, չեն կարող նոր վարչապետ ընտրել: Հաշվի առնելով, որ Ավինյանն էլ իր հերթին ունի զրոյական վարկանիշ, որը պարետության ընթացքում զավեշտի հասնող բազում որոշումներով զրոյից էլ ցած է իջել, եւ նա չի կարող կրկնել Նիկոլի երբեմնի տրյուկը՝ մասսաներին ԱԺ-ի վրա գրոհի տանելով՝ զավթել վարչապետի աթոռը: Չմոռանանք նաեւ, որ, ինչպես ցույց տվեց ժողովրդին հեռախոսային վերահսկողության տակ առնելու տխրահռչակ օրենքի ընդունման պատմությունը, Տիկոն թեեւ կարողացավ դրան հասնել, սակայն ակնհայտ էին նաեւ անհարթություններն ԱԺ մեծամասնության եւ անձամբ՝ ԱԺ խոսնակի հետ հարաբերություններում: Ընդ որում, առանց Նիկոլի բացահայտ միջամտության, հարց է, թե Տիկոն ինչի կհասներ ԱԺ-ում: Այսինքն, եթե փորձեն Տիկոյին կարգել վարչապետ, առանց կոմպրոմիսների անհնար է: Բայց նաեւ հաշվի առնելով, որ միանգամից խաղի մեջ են մտնելու նաեւ ԱԺ մյուս երկու խմբակցությունները, արտախորհրդարանական ուժերը, վերջապես, որ այս իրավիճակում թերեւս ամենակարեւորն է, արտաքին մյուս խաղացողներն ու առաջին հերթին՝ Մոսկվան:

Բ. Այս ամենից զատ, թերեւս Տիկոն եւս հասկանում է, որ փոխարինելով Նիկոլին, նաեւ ժառանգություն է ստանալու նրա ներկայիս բոլոր խնդիրները՝ աչքի առաջ փլուզվող սոցիալ-տնտեսական համակարգ, գործող իշխանությունների նկատմամբ ահագնացող հանրային ատելություն, արտաքին խաղացողների միջեւ մանեւրելու գրեթե անլուծելի պարտադրանք: Եվ որ ամենաէականներից է, Արցախի ներկայիս վիճակը: Բաքուն համանախագահների հորդորներով արդեն երկու տարի սպասում է, որ Նիկոլը հունի մեջ մտնի, ներքին այս-այս հարցերը, արցախյան ընտրություններն ավարտի, որ վերջապես առարկայական բանակցությունների մեջ մտնի: Ու հիմա ի՞նչ, նորից նույն շրջանի՞ն վերադառնանք, երեւի այս անգամ համանախագահներն էլ չկարողանան լարումները կասեցնել, եթե միայն նոր վարչապետը չպարտավորվի ընտրվելուն պես գնալ Ալիեւի հետ հանդիպման: Ու ի՞նչ, Տիկոն պետք է կամավոր իր վրա վերցնի այն, ինչից Նիոլը երկու տարի խուսափո՞ւմ է:

Գ. Բացի այդ, Նիկոլը  հազիվ թե ցանկանա հենց այնպես իշխանությունը Տիկոյին նվիրել: Պարետին Նիկոլը վերջերս անգամ կոպտորեն ակնարկեց. «Էդքան ուվերեննի մի եղիր»: Իսկ ահա նախօրեին ԱԺ-ում Նիկոլի հայտարարությունը, թե՝ եթե դեմ  եք, նոր հեղափոխություն արեք, բայց իմացեք, այդ դեպքում հները կգան իշխանության, շատ հետաքրքիր մտորումներ առաջացրին: Նախ, եթե նա խոսում է նոր հեղափոխությունից, նշականում է, որ ենթագիտակցորեն նման վտանգ զգում է: Ո՞ւմ էր  ուղղված ԱԺ-ի այդ հայտարարությունը. կո՞չ էր անում ժողովրդին, թե՝ «Ինձ դեմ մի գնացեք, աջակցեք, թե չէ նախկինները կգան»: Հնարավոր է: Սակայն դա նաեւ սորոսականները կարող են իրենց ուղղված Նիկոլի սպառնալիքը համարել: Մոտավորապես այսպես. «Եթե ինձ հանեցիք, չեք կարողանա իշխանությունը վերցնել»: Կամ այս  տարբերակով. «Հենց  ինձ հանեցիք, իշխանությունը նախկիններին կվերադարձնեմ»: Ընդ որում, նախկինների տակ Նիկոլը կարող է նաեւ Քոչարյանին նկատի ունենալ, ով սորոսականների ամենաուղղակի եւ ամենագործուն քայլերի արդյունքում է, որ այսքան ժամանկ կալանքի տակ է: Այսինքն, թե Քոչարյանի վերադարձն ինչ մղձավանջ կարող է լինել սորոսական դասի համար, կարելի է ենթադրել:

Մի խոսքով, միգուցե արեւմտյան տիկնիկավարները ցանկանում են Նիկոլին մեկ այլ անձով փոխել: Բայց նախ,դա դեռ հաջողացնել է պետք: Երկրորդը, ով էլ լինի նրան փոխարինողը, ստիպված է լինելու միանգամից գլուխը դնել ոչ թե մուրճի եւ զնդանի, այլ մի քանի մուրճերի եւ զնդանների արանքը: Անկում ապրող սորոսները կկարողանա՞ն նման կամիկաձեի գտնել՝ կտեսնենք ամենամոտ ժամանակներս:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի