Եվրոպայում կարանտինային միջոցառումները երկարաձգվել են
Արխիվ 16-20Եվրոպայում կարանտինային միջոցառումները երկարաձգվել են։ Մասնավորապես Մեծ Բրիտանիայում կարանտինը երկարացվել է 3 շաբաթով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումների ցանկացած փոփոխություն կարող է սպառնալ վարակման դեպքերի զգալի ավելացմամբ»,-ասել ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը, ով ժամանակավոր փոխարինում է կորոնավիրուսով վարակված վարչապետ Բորիս Ջոնսոնին։
Sentinel & Enterprise-ի փոխանցմամբ՝ Պորտուգալիայում արտակարգ դրությունը երկարացվել է մինչև մայիսի 2-ը, իսկ Ռումինիայում, ինչպես հայտնում է Romania Insider-ը, մինչև մայիսի 14-ը։

