Գիտնականները պատմել են, թե ինչ ջերմաստիճանի դեպքում է կորոնավիրուսը մահանում
Արխիվ 16-20Ֆրանսիական Պրովանսի համալսարանի մի խումբ գիտնականներ հետազոտություն են անցկացրել ՝ պարզելու համար, թե որ ջերմաստիճանի դեպքում կորոնավիրուսը կարող է ամբողջությամբ մահանալ։ Փորձագետների եզրակացությունները հրապարակվել են գիտական նյութեր հրապարակող bioRxiv ռեսուրսում:
Հետազոտության ընթացքում գիտնականները COVID-19 են տաքացրել (վարակված կանաչ կապիկի երիկամների բջիջներն օգտագործել են) մեկ ժամվա ընթացքում ՝ մինչեւ 60 աստիճան: Նրանք պարզել են, որ նման ազդեցությունից հետո վիրուսի որոշ շտամներ դեռ կարող են բազմանալ։ Վիրուսի բազմացումը հաջողվել է կանգնեցնել՝ տաքացնելով այն 15 րոպեի ընթացքում՝ մինչեւ 92 աստիճան։
Վարակված բջիջները տեղադրվել են երկու փորձանոթների մեջ՝ մեկը մաքուր միջավայրով, մյուսը՝ կենդանական ծագում ունեցող սպիտակուցներով նմանակելով իրական, այլ ոչ ստերիլ պայմանները։ Արդյունքները տարբեր են եղել. մաքուր միջավայրում վիրուսը լիովին ապաակտիվացված է եղել, իսկ ահա ոչ ստերիլ նմուշներում պահպանվել է աննշան ծավալներով ։
Այս ուսումնասիրության արդյունքները կօգտագործվեն բժշկական հաստատություններում վիրուսի ապաակտիվացման առավել հարմար արձանագրություն ընտրելու համար, որպեսզի կանխվի բուժանձնակազմի վարակի վտանգը, որն ուղղակիորեն աշխատում է ինչպես նմուշների, այնպես էլ վարակված հիվանդների հետ:

