Թրամփը հայտնել է սահմանափակումները փուլ առ փուլ հանելու մասին

Արխիվ 16-20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարադրել է հիմնական սկզբունքները, որոնք հաշվի առնելով՝ կարող է բացվել կորոնավիրուսի համավարակի հետեւանքով լրջորեն տուժած ԱՄՆ տնտեսությունը, ինչը թույլ կտա երկրին վերադարձնել միլիոնավոր աշխատատեղերը: Ամենօրյա ճեպազրույցի ժամանակ Թրամփը ներկայացրել է Սպիտակ տան կորոնավիրուսի հարցերով աշխատանքային խմբի նոր ծրագիրը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

ԱՄՆ նախագահը նշել է, որ ծրագիրն իրականացվելու է յուրաքանչյուր առանձին նահանգի յուրահատկություններն ու իրավիճակը հաշվի առնելով: Ընդ որում՝ նահանգները պետք է կիրառեն ամերիկացիներին իրենց աշխատատեղեր վերադարձնելու փուլային մոտեցում՝ այն դեպքում, եթե ստեղծվի համաճարակաբանական բարենպաստ իրավիճակ:

Նահանգապետներն իրավասու են իրենց նահանգներում ծրագրի իրականացման մեջ ուղղումներ կատարել, ինչպես նաեւ իրավունք են ունենալու տնտեսական գործունեությունը չվերսկսել վարակի տարածման բարձր ռիսկի դեպքում:

«Մենք ամեն ինչ միանգամից չենք բացում, այլ զգուշորեն քայլ քայլի հետեւից ենք անում»,- շեշտել է նախագահը:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, Սպիտակ տան ծրագիրը նախատեսում է կորոնավիրուսով վարակման ցածր մակարդակով շրջաններում մեղմել տնտեսական գործունեության սահմանափակումները: Առավել տուժած նահանգներում սահմանափակումները գործելու են ավելի երկար ժամանակահատվածում:

Ծրագրից ակնհայտ է, որ նորմալ կյանքին վերադարձը ավելի երկարատեւ գործընթաց է լինելու, քան նախապես կարծում էր Դոնալդ Թրամփն ինքը, ընդ որում՝ վարչակազմը զգուշացնում է, որ սոցիալական հեռավորության պահպանման որոշ միջոցառումներ ուժի մեջ կմնան մինչեւ 2020 թվականի վերջը, որ կանխվի COVID-19-ի նոր բռնկումը:

Բարենպաստ իրադրությամբ շրջաններում վարակման եւ բնակչության զանգվածային թեստավորման տեմպերի նվազման պարագայում կսկսվի ձեռնարկությունների եւ դպրոցների եռափուլ աստիճանական բացումը: Յուրաքանչյուր փուլը տեւելու է 14 օրից ոչ պակաս՝ համոզվելու համար, որ միջոցառումների մեղմումը չի նպաստում վիրուսի փոխանցման աճին:

Օրինակ՝ առաջին փուլում ծրագրով հանձնարարվում է բոլոր մարդկանց համար սոցիալական հեռավորության խիստ պահպանում: Խորհուրդ չեն տրվում 10 մարդուց ավելի զանգվածային հավաքները, ինչպես նաեւ աշխատանքին չվերաբերող եւ շտապ բնույթ չունեցող ուղեւորությունները:

Երկրորդ փուլում առաջարկվում է առավելագույնս մեծացնել սոցիալական հեռավորությունն այնտեղ, որտեղ դա հնարավոր է, եւ սահմանափակել ոչ ավելի, քան 50 մարդկանց զանգվածային հավաքները: Երկրորդ փուլում ուղեւորությունները կարող են վերսկսվել: Երրորդ փուլը նախատեսում է, որ ամերիկացիների մեծամասնությունը կվերադառնա նորմալ կյանքի, ընդ որում՝ շեշտադրումը կատարվելու է վարակման բոլոր նոր դեպքերի ժամանակին հայտնաբերման եւ մեկուսացման վրա:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին