«Ինչո՞ւ պետք է 90-ականների թալանողները պատասխանատվության չենթարկվեն»․ Բ. Հարությունյան

Արխիվ 16-20

«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ պետք է 90-ականների թալանողները պատասխանատվության չենթարկվեն, բայց 2000-ականների կամ 2010-ականների թալանողները ենթարկվեն։

ԱԺ-ն ընդունեց ապօրինի ծագման գույքը բռնագանձելու մասին օրինագիծը: Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե դատարանը որոշում է կայացրել, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը։ Ուսումնասիրվելու են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռքբերված գույքերը, բայց ըստ Ռուստամ Բադասյանի՝ հիմնականում քննության է ենթարկվելու վերջին 10 տարում ձեռքբերված գույքերի օրինականությունը: Հարց է առաջանում՝ ինչի՞ հենց վերջին 10 տարում ձեռք բերվածը, ոչ թե՝ 15, 20 կամ 28 տարվանը, չէ որ պետական գույքը կոպեկներով սեփականացնելու թալանը սկսվել է հենց 92թ-ից։ Օրենք են ընդունում մի ամբողջ ժամանակահատվածի համար, բայց գլխանց ասում են, որ հիմնականում կիրառելու են այդ ժամանակահատվածի մի մասի համար, լավ ինչքա՞ն կարելի է աբսուրդային մոտեցումներ կիրառել։ Ինչո՞ւ պետք է 90-ականների թալանողները պատասխանատվության չենթարկվեն, բայց 2000-ականների կամ 2010-ականների թալանողները ենթարկվեն, ո՞րն է տրամաբանությունը, թալանը թալան է՝ անկախ ամեն ինչից։
     Իրականում այս օրենքը դառնալու է մահակ գործող իշխանությունների ձեռքը, որը կկիրառվի ընտրողաբար՝ ում ուզեն կմտրակեն, ում չուզեն՝ չեն մտրակի, առավել ևս, որ ունեցել ենք և ունենք իշխանության գրպանային՝ իրավապահ, ֆինանսական և դատական համակարգ։
     Այո, թալանողները չպետք է անպատիժ մնան և հնարավորի չափով պետք է պատժվեն, իսկ ամբողջովին պատժվել չեն կարող, քանի որ անհնար է օբյեկտիվ պատճառներով ամբողջությամբ ապացուցել թալանի չափը, բայց նաև այս օրենքը ոչ հեռու ապագայում ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քան թե օգուտներ է տալու։
     Առաջիկայում ականատեսը կլինենք իշխանությունների բեմադրությամբ՝ «ապօրինի գույքի բռնագանձումների» նոր բազմասերիալանոց շոուներին, որոնք հետագայում ջախջախվելու են միջազգային դատական կառույցներում՝ Հայաստանը էլ ավելի դարձնելով ներդրումների համար ոչ գրավիչ երկիր»։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին