Նոր պաշտոններ՝ դատախազությունում․ «Հրապարակ»
Արխիվ 16-20Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ կից նախագծերի փաթեթով նոր պաշտոններ կստեղծվեն դատախազությունում, ընդ որում՝ այս գործով մասնագիտացված դատախազները կստանան ավելի բարձր աշխատավարձ, քան իրենց գործընկերները:
Մասնավորապես, առաջիկայում կնշանակվի գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ, աշխատավարձի դրույքաչափը՝ 12.50, մյուս տեղակալների դրույքաչափը գործող օրենքով 11.00 է: Նույն գործառույթներ իրականացնող վարչություն կգործի, որտեղ աշխատավարձերը եւս զգալի տարբերվելու են մյուս վարչությունների աշխատավարձերից»:

