Միացյալ Նահանգներում կտրուկ աճել է գործազրկության մակարդակը
Արխիվ 16-20Նոր կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակումների պատճառով Միացյալ Նահանգներում կտրուկ աճել է գործազրկության մակարդակը: Փորձագետների գնահատականներով՝ գործազրկության մակարդակը ապրիլ ամսին կարող է հասնել 20%-ի:
Միայն նախորդ շաբաթ 5 միլիոն 245 հազար մարդ դիմել է գործազրկության նպաստ ստանալու համար, վերջին ամսվա ընթացքում աշխատանքը կորցրել են 22 միլիոն ամերիկացիներ:

