ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԱԾ ԵՆ

Արխիվ 16-20

Երեւանի քաղաքապետարանում անկարողության շքահանդես է: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից մի շարք պաշտոնների համար հայտարարված մրցույթներ վիճահարույց են, եւ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչական դատարանը կասեցրել է մրցույթների անցկացումը` մինչեւ հայցի ապահովումը: Տեղեկացանք, որ հայտարարված մրցույթներից մեկը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին, որի համար առաջադրվածների մեջ է եղել նաեւ ՀՈԱԿ-ի ներկայիս տնօրեն Արմեն Բեգոյանը: Ու հենց նրա մրցակից թեկնածուն էլ վարչական դատարանում վիճարկել մրցույթի օրինականությունը, ինչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ Բեգոյանը:

«Իմ պաշտոնի համար մրցույթ էր հայտարարված, որը պետք է կայանար մարտի 13-ին, որը օրենսդրական խախտումներ ասեմ, բացեր ասեմ, ոնց ասեմ, այդպիսի խախտումներով էր հրապարակվել, որի արդյունքում էլ մրցույթի մասնակից թեկնածուներից մեկը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ բնականաբար դատարանը կասեցրել է մրցույթի անցկացումը: Որքանով գիտեմ, լիքը այլ մրցույթներ եւս կասեցրել են»: Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը անկարող է մի շարք պաշտոններում մարդիկ նշանակել, քանի որ հայտարարված մրցույթները կասեցված են դատարանի որոշումներով:


Հիշեցնենք, որ Արմեն Բեգոյանն այն անձն է, որը ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կնոջ միջնորդությամբ, որից հիմա Իվա Մարությանը դժգոհ է: Լուրեր կան, որ տիկինն անձամբ քաղաքապետի խորհրդականներից մեկի հետ վերջերս հանդիպել է Բեգոյանին ու ասել, որ պետք է դիմում գրի, գնա, քանի որ կորցրել է վստահությունը հենց Իվայի մոտ:

Եղե՞լ է նման հանդիպում քաղաքապետի տիկնոջ հետ. հետաքրքրվեցինք Բեգոյանից. «Ճիշտն ասած ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում եմ, կարծում եմ` կգա ժամանակը, կհայտարարեմ: Այս պահին չեմ ցանկանա այդ հարցին պատասխանել»: Այսպիսով, եւս մեկ փաստ, որը չհերքվեց մեր զրուցակցի կողմից, որ Երեւանի քաղաքապետարանի կադրային հարցերի մեծ մասը լուծում է ոչ թե Հայկ Մարությանը, այլ նրա տիկինը` ազգությամբ չեխ Իվան»:

Նյութի աղբյուր՝ armlur.am

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին