Կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով Ռուսաստանը առաջ է անցել Իտալիայից. TASS
Արխիվ 16-20Կորոնավիրուսի նոր դեպքերի թվով Ռուսաստանը առաջ է անցել Իտալիայից: Այս մասին են վկայում Ռուսաստանի և Իտալիայի հայտնած պաշտոնական տվյալները: Իտալիայի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 1 օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2667 նոր դեպք, իսկ նոր դեպքերի պիկը գրանցվել էր մարտի 21-ին, երբ 1 օրում գրանվցել էր 6557 նոր դեպք:
Ռուսաստանում, ըստ վերջին տվյալների, վերջին 1 օրում նոր դեպքերի թիվը 3448 է: Վարակի տարածման ողջ ժամանակահատվածում Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 165000 դեպք, ապաքինվել է 21645 մարդ: Ռուսաստանում վարակակիրների թիվն արդեն հասել է 27 հազարի, արձանագրվել է 232 մահ և 2304 մարդ ապաքինվել է:
ԱՀԿ-ն հայտնել է մտահոգություն Ռուսաստանում վարակի տարածման արագության վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն, փոխանցում է ТАС

