Արմեն Ամիրյանին առնչվող քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն
Արխիվ 16-20Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին առնչվող քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացնում է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործի մասին՝ նշելով, որ այն ուղարկվել է դատախազություն՝ ՀՔԾ ուղարկելու միջնորդությամբ:
ՔԿ-ի տեղեկություններով՝, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից մշակույթի նախկին նախարարը պահանջել և միջնորդավորված մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Սրա վերաբերյալ հայտարարություն էր արել նաեւ Ամիրյանը՝ այն որակելով սուտ եւ պնդելով, որ չկա որեւէ մեկը, ով կարող է ասել, թե իրեն գումար է տվել:

