Դրանք կմնան գործատուի վզին. պարզաբանում է վարչության պետը
Արխիվ 16-20Այսօր՝ ապրիլի 16-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման վարչության պետ Աշոտ Հարությունյանի մամուլի ասուլիսը:
Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցը.
Դուք պատրաստվո՞ւմ եք տրամադրել կազմակերպություններին ախտահանիչ նյութեր, դիմակներ, ձեռնոցներ, թե՞ կազմակերպությունները պետք է հավելյալ ծախսեր անեն դրանք ձեռք բելելու ուղղությամբ։
Աշոտ Հարությունյանը մեր հարցին պատասխանեց հետևյալ կերպ.
Օրենսդրությամբ սահմանված է, որ անհատական պաշտպանության միջիցները, բոլոր այն միջոցները, որոնք աշխատակիցների առողջության համար են, դրանց տրամադրման պարտականությունը կրի գործատուն: Դրանց ճիշտ կիրառման, ինչպես նաև ուսուցանման և հսկողության պարտականությունները ևս կրում է գործատուն: Միևնույն ժամանակ ես պետք է հորդորեմ նաև աշխատակիցներին: Նրանք ունեն պարտականություն ճիշտ կիրառելու այդ բոլոր միջոցները, պահպանելով գործատուի կողմից սահմանված կանոնները:
Հ.Գ Խեղճ գործատու, անլրջության հետևանքով ի հայտ եկած վարակը պետությունից պատասխանատվությունը՝ գործատուից: Փաստորեն պետք է կրկին անգամ հակադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, վերջինիս հիշեցնելով՝ «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» անտրամաբանական նախադասությունը: Պարզվում է, որ կորոնավիրուսն այնքան վտանգավոր շուն է, որ աշխարհն իրար է խառնել, սակայն այս իրավիճակում ևս իշխանությունները շարունակում են ամեն բան բարդել ժողովրդի վրա: Սա ևս ապացույցն է այն բանի, որ պետությունը չունի գրեթե ոչ մի տեսակ պատասխանատվություն: Նոր Հայաստանում ամեն բան բարդված է ընչազուրկ և անօգնական «հպարտ» քաղաքացու վրա:
Հայկ Գևորգյան

