Կյանքից հեռացել է հեղինակ-կատարող Սարգիս Շիբոյանը
Արխիվ 16-20Այսօր, կյանքից հեռացել էհեղինակ-կատարող՝ բարդեր ՍԱՐԳԻՍ ՇԻԲՈՅԱՆԸ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է բարդեր Վախթանգ Հարությունյանն ու գրել. «Կյանքից հեռացավ մեր սիրելի ընկեր Սարգիս Շիբոյանը...»,- ապա մեկ այլ գրառման մեջ՝ երկտող ձոնել ընկերոջ հիշատակին. «Եղիր բարի, գիտեմ դա շատ դժվար է
Եղիր արդար, չէ որ բարին արդար է... Լույսդ վառ իմ ընկեր...»:
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն էլ է իր էջում տեղեկացրել ընկերջ մահվան մասին. «Սաքոս գնաց... Ախպեր ջան, հոգուդ լույս...»:
Սարգիս Շաբոյանի հիշատակին ներկայացնում ենք նրա կատարումներից մեկը:

