ՈՎՔԵՐ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ 200 ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴԻԿ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է FORBES-Ը
Արխիվ 16-20Forbes –ը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց ցուցակը։ Ցանկում ներառված է 102 միլիարդատեր։ Անցյալ տարվա համեմատ, ցանկն ավելացել է երկու անունով, իսկ ցանկի կազմությունից ի վեր՝ 12 անունով։
Ամենահարուստը ճանաչվել է «Նորնիկելի» սեփականատեր Վլադիմիր Պոտանինը՝ 19,7 միլիարդ դոլար ունեցվածքով։ Երկրորդ հորիզոնականում Վլադիմիր Լիսինն է 18,1 միլիարդ ունեցվածքով։ Ապա գալիս է Լեոնիդ Մխելսոնը՝ 17,1 միլիարդ դոլար ունեցվածքով։ Մեր հայրենակից Սամվել Կարապետյանը՝ 2,5 միլիարդ դոլար ունեցվածքով, գրավել է 39-րդ հորիզոնականը։

