Իրանում 1 օրում կորոնավիրուսի զոհերի թիվն ավելացել է 92-ով՝ հասնելով 4869-ի
Արխիվ 16-20Իրանում մեկ օրում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 92 մարդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը 4869 է։
Երկրում մեկ օրում վարակակիրներիը թիվն ավելացել է 1606-ով՝ հասնելով 77 995-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը։
Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2 094 725 դեպք, որից 135 562-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 520 930 մարդ։

