Կառավարության որոշմամբ ընդլայնվեց 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակը
Արխիվ 16-20Կառավարության նիստում այսօր որոշվեց ընդլայնել 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակը։
Ըստ այդմ՝ ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու կհանդիսա նաև այն դեպքում, երբ գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։
8-րդ միջոցառման շահառու կհանդիսանան նաև հետևյալ ոլորտներում ներգրավված քաղաքացիները և անհատ ձեռնարկատերերը.
ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ)
նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ)
սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)
զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն։

