ԱԺ-ն շարունակում է աշխատանքը
Արխիվ 16-20Այսօր Ազգային ժողովն իր աշխատանքը կսկսի ԿԲ նախագահի ընտրության հարցի քննարկմամբ: Այս պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունը։ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետը լրանում է հունիսի 1-ին:
Օրակարգում են նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Հեռուստատեսության ևռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը։

