Ինչո՞ւ էր աղմկում Անդրանիկ Քոչարյանը
Արխիվ 16-202016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին անդրադարձավ կեղծ օգտատերերի՝ ֆեյքերի գործունեությանը եւ ո՛չ ավել, ո՛չ պակաս բողոքեց նրանցից: Որքան էլ զավեշտալի թվա, այդ մասին խոսում է մեկը, ում թիմում ֆեյքային մի ամբողջ բանակ է գործում: Սակայն, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ա. Քոչարյանի «փորացավը» բոլորովին այլ է: Անգամ հարազատ քաղաքական թիմում վերջինս չի կարողանում թաքցնել ապրիլի 16-ին կայանալիք հանձնաժողովի նիստին ընդառաջ առկա անհանգստություններն ու վախերը:
Հիշեցնենք, որ այդ օրը նախատեսված է, որ քննիչ հանձնաժողովում ելույթ է ունենալու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Իսկ հնարավոր բոլոր սցենարների դեպքում Ա. Քոչարյանի կանխատեսում է, թե այն ինչ հետեւանք է ունենալու իր քաղաքական վարկանիշի վրա: Հետեւաբար, նախապես իրեն փորձում է ապահովագրել՝ իրական քաղաքական ընդդիմախոսներին փորձելով քողարկել ֆեյքերի անվան տակ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

