Կոչ եմ անում ապաշխարել ու հեռու մնալ մեր սուրբ եկեղեցիներից եւ մեր Վեհափառ Հայրապետից. Անդրանիկ Նիկողոսյան
Արխիվ 16-20Հայ Առաքելական եկեղեցին մեր հայ ազգի ինքնության եւ հայ կոչվելու անձնագիրն է: Անդրադառնալով եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ այս մասին նշում է «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ եւ շեշտում. «Հայ Առաքելական եկեղեցին իր ուրույն տեղը ունի մեր դարավոր պատմության մեջ՝ Ղարաբաղյան շարժումից սկսված մինչեւ՝ պետության կայացում, այն հանդիսացել է հիմքը, հիմքը՝ նոր հաղթանակների: Այսօր ապրելով Սփյուռքում եւ հետեւելով իմ պատմական Հայրենիքում, իմ չքնաղ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, տեսնելով թե ինչպես են անարգվում մեր սուրբ եկեղեցիները, որտեղ մենք կնքվել ենք, հայ քրիստոնյաներ ենք դարձել եւ զավակներն ենք դարձել Առաքելական եկեղեցու, պարտավոր ենք բոլորովս սատար կանգնելու Վեհափառ Հայրապետին, Մայր Աթոռին, մեր պատմությանը, հավատքին: Մենք չենք խառնվել ՀՀ ներքաղաքական կյանքին, բայց եկեղեցու հանդեպ այս վերաբերմունքը, յուրաքանչյուր Սփյուռքում ապրող հայի մեջ արթնացնում եւ հիշեցնում է իր արմատների, իր տեսակի մասին:
Կոչ եմ անում որոշ մոլորված տաք գլխով զազրամիտներին հեռու մնալ մեզ համար սրբություն հանդիսացող արժեքներից: Հորդորում եմ, այսպես կոչված, թավշյա վարչապետերին ապաշխարել, զինվել իմաստնությամբ եւ հեռու մնալ մեր սուրբ եկեղեցիներից եւ մեր Վեհափառ Հայրապետից: Ես չգիտեմ, թե Աստված ձեզ ե՞րբ եւ ինչպե՞ս կների, բայց վստահ եմ, որ պատմությունը չի մոռանա»:

