Բարոյական սովից խելագարված այս ժողովուրդը ոտքի պիտի կանգնի. Տեր Սերոբ

Արխիվ 16-20

Ամերիկաբնակ հոգեւորական Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆԸ գրում է. «Խորհուրդ կուտայի Հայաստանում պետական մի շարք անձանց, որ յարգելով իրենց անձերն ու պաշտօնները, նոյնիսկ անհամաձայնութեան պարագայում, յարգանք ցուցաբերեն Հայ ազգին համար սրբազնագոյն հոգեւոր հաստատութեան՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու նրա գահակալ վեհափառին նկատմամբ։

Մարդասիրութիւնը բարութեան մեծագոյն դրսեւորումն է, երբ թագաժահրի մահացու ազդեցութեամբ աշխարհի բոլոր երկրների ղեկավարներ բանտերից դուրս են հանում ամէն տեսակ յանցագործներին, մարդասպաններին, օրինախախտներին ոչ թէ նրանց ազատ արձակելու եւ ամէն յանցանք մոռանալու համար, այլ որովհետեւ կատարեալ մարդասիրութիւն են ցուցաբերում բանտարկեալներին նկատմամբ որոնք ի հեճուկս ամէն մեղքի ու յանցանքի, արժանի են բանտում զոհ չդառնալու ժահրի անողոք մահուան։

Խնդրում եմ որ նախկին ղեկավարներին հանդէպ ձեր անյագ ատելութիւնը չքօղարկէք վեհափառ հայրապետը քարկոծելով։ Վեհափառի փոխարէն եթէ Հռոմի պապը լինէր, սրբուհի Թերեզան լինէր, Կոմիտաս վարդապետը, Ս. Գրիգոր Նարեկացին կամ նոյնիսկ եթէ մեր Տէր Յիսուս Քրիստոս անձամբ գար ու լինէր այդ մարդասիրութեան կոչի հեղինակը, միեւնոյնը պիտի լինէր ձեր ատելավառ ու «սիրոյ յեղափոխականի» ստաբարոյ ու կեղծաւոր պատասխանը։

Սիրում էք մերթ Աստուածաշնչից ճառել, ուրեմն ինչի՞ սրտանց չէք կարդում Աստուածաշունչը.

«Արդարների սրտերը խորհում են հաւատի մասին, բայց ամբարշտի բերանը իբրեւ պատասխան ունի չարիքը: Տիրոջը հաճելի են արդար մարդկանց ճանապարհները. նրանց շնորհիւ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ դառնում են ԲԱՐԵԿԱՄՆԵՐ:» Առակ. 15։28

ու նաեւ.

«Եթէ թշնամիդ քաղցած է, կերակրի՛ր նրան, եթէ ծարաւ է, ջո՛ւր տուր խմելու, քանզի այդպէս անելով՝ դու նրա գլխին կրակի կայծեր կը դիզես, եւ Տէրը քեզ պիտի բարութիւն հատուցի:» Առակ. 25։21-22 եւ Հռոմ. 12։20

Կարծում եմ, որ բարոյական բուն օրէնքով ՈՐԵՒԷ մարդ Աստուծոյ դիմաց անմեղ չէ այս աշխարհում, եւ եթէ բանտում պահելով չարչարում էք մարդկանց, դուք էլ շատ շուտով կարող էք հնձել նոյն դառն պտուղը։ Հետեւաբար, պատճառներ մի փնտռէք միոյն բանտում սպանելու, եւ միւսին անուանարկելով քարկոծելու։ Ձեր մեղքերը շատ աւելին են Աստուծոյ եւ մարդոց աչքերին։ Ինչո՞ւ.. քանի որ միշտ սիրում էք դիմացինի աչքերի ո՛չ թէ շիւղը՝ այլ աչքե՛րը հանել։

Այս նախկին առաջնորդը վա՛տն է, այն հոգեւորականը վա՛տն է, միւս գործարարը վա՛տն է։ ԱՄԷ՛Ն ՄԱՐԴ ՎԱ՛Տ Է (բացի ձեզանից ի հարկէ)։ Սիրում էք փարիսեցիների նման ուրիշների մեղքերը մատնանշել ու ծաղրել. Եկէք խօսենք ՁԵՐ՝ «սրբերիդ» մասին…։

Եթէ բանտում պահուած նախկին առաջնորդ մը ձեր աչքերում «մեղաւոր» է, դուք, վրէժի թոյնով լի ամէն առիթով Աստուածաշնչից ճառողներդ «առաջին քարը» նետելու բարոյական իրաւունքի տէրը չէք ու չէք կարող լինել, երբ մանաւանդ ամէն առիթով յայտարարում էք ձեր հոգատար հովանաւորութիւնը եւ մարտնչող պաշտպանութիւնը այլասերուած, սեռափոխուած, համասեռամոլ ու հակաընտանեկան բարքերով լի խոտոր մարդկանց որոնք վերջին օրերին «Բրջոնա»խեղկատակութեամբ ծաղրում էք խաչը, տրանսներով լցնում դպրոցներն ու ազգային ժողովի սրահները, «Հուզանք ու Զանգ»երով ու Մել այլասերուածներին համար ֆիլմեր պատրաստում, հայ սպաներն ու զինուորները գլխատող թուրքին հետ ամէն առիթին եղբայրութիւն քարոզում, ու ՇՆԱՑՈՂ ամէն տականքների կողմից լկտի անպատւումը Հայաստանի համար արիւն թափած, կեանք տուած առիւծասիրտ նահատակների ՀԱՄԱԶԳԵՍՏին…։ Ինչո՞ւ մի բառ դուրս չեկաւ ձեր «հայրենասէր» ու «աստուածասէր» բերնից։ ԻՆՉԻ՞ ԼՌՈՒՄ ԷԻՔ...։ Դուք չէ՞ք պղծութեանց հովանաւորները։ Եթէ աչք սիրում էք հանել, նախ հանեցէք ձե՛ր աչքերը։

Ամերիկայի նախագահ Լինկոլնի իմաստութիւնը ձեր ականջներին թող օղ լինի. «Կարող էք բոլոր մարդկանց երբեմն խաբել, ու մի շարք մարդկանց միշտ խաբել, բայց անկարող էք բոլոր մարդկանց մի՛շտ խաբել»։ [You can fool all the people some of the time and some of the people all the time, but you cannot fool all the people all the time.]

Ժամանակը մեծագոյն անողոք դատաւորն է բոլորին։ Պիտի գան օրեր՝ երբ առաջիններ վերջին պիտի լինեն, իսկ վերջիններ՝ առաջին։ Պիտի գան օրեր՝ երբ անողոք անարգանքի սիւնին պիտի գամուեն մարդիկ, որոնք ժողովուրդին կերակրում են կեղծ օրակարգերով, այլասերուածութեամբ, ապազգայնութեամբ, հակաեկեղեցականութեամբ եւ ու մեր ազգին նուիրականութեանց դէմ ամէն տեսակ անարգողներով ու ծաղրողներով։ Պիտի գան օրեր՝ երբ անվերջ խոստումներով ու տեսարաններով կերակրուած, բարոյական սովից խելագարուած այս ժողովուրդը ՈՏՔԻ պիտի կանգնի իր երկիրը ատամներով ու եղունգներով այլասերումից, ստից, ամբարշտութիւնից ու կեղծիքից մաքրման համար։ Պիտի գան օրեր երբ ամէն հայհոյիչ բերան ու ծաղրող ամէն լեզու պիտի փնտռի լեռ, ծերպ ու մացառ որպէսզի թաքնուի անողոք աստուածային պատժից։

Որքան որ փորձէք Նաբուգոդոնոսորեան ձեւով մեր ազգին երկրպագել տալ այլասերման ձեր սրգի, ապազգային թմբկի, անդէմ, կոզմոպոլիտ, հակաեկեղեցական քնարի, հակաընտանեկան, հակազգայնական տաւղի, հակաաւանդական, թրքասէր ու անընդունելի ձեր կեղծ օրակարգին դիմաց, միլիոնաւոր մեր ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԷԻ ջիղ ու ողնաշար ունեցող մեր հայրենակիցները ծնկի ՊԻՏԻ ՉԳԱ՛Ն ձեր արձանին դիմաց։ Ինչքան որ դուք մեր ժողովուրդին փողի ուժով քարոզէք սորոսի պղծութեան «աւետարան»ը, միեւնոյնն է մենք շեղուողը չենք։ Մենք ազգովին պիտի հետեւինք Քրիստոսի Ս. ԱՒԵՏԱՐԱՆԻՆ որի ծնունդները Աւարայրից մինչեւ Ապրիլեան, մեր պատմութեան բոլոր մարտերի հերոսներն են, մեր անմահները։

Հաստատ իմացէք որ Կորոնաժահրը ո՛չ թէ «ում ՇՈՒՆՆ է», այլ Աստուածաշնչում գրուած. «ԱՍՏՈՒԱԾ ԾԱՂՐ ՉԻ՛ ԼԻՆՈՒՄ»-ն է..։ Որ ունի ականջն լուալոյ, լուիցէ…։

Հիւանդութեան այս դժուար պահերին եթէ Քրիստոսից աղօթքով մարդասիրութիւն էք խնդրում, դուք եւս մարդասէր եղէք, մարդասիրութիւն ցուցաբերէք ձեր բոլոր եղբայրների նկատմամբ, մանաւանդ ձեր «թշնամի»ների ու նրանց հանդէպ որոնք բանտերում են, կամ նրանց՝ ովքեր սոված ընտանիքները պահելու դժուարութիւնն ունեն, ձեր ստացած գումարների հետ համեմատ…։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին