ՊՆ-ը պարտակո՞ւմ է Անդրանիկ Քոչարյանի որդու բանակ չզորակոչվելու հիմքերը․ Ինչու՞.Yerevan.Today

Արխիվ 16-20

ՀՀ վարչապետը, ասում են, չափազանց անհանդուրժող է բանակում չծառայածների հանդեպ։ Ճիշտ է՝ այս կառավարության անդամների և առհասարակ` իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունն այս կամ այն կերպ խուսափել է բանակից՝ վարչապետից սկսած, սակայն նրանք իշխանության գալու առաջին օրերին ասացին, որ այսուհետ այս մասով սկսում ենք մաքուր էջից, պետք է բանակում ծառայեն բոլորը։ Անգամ հետ գնացին և մի քանի նախկին պաշտոնյաների զավակների չծառայելու հիմքով գործ հարուցեցին. մասնավորապես՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, Ջերմուկի նախկին քաղաքապետ Աշոտ Արսենյանի և այլոց որդիների վրա։ Իսկ հետո ոչինչ չգտան ու կարծես կարճեցին գործը։

Բայց պարզվում է, որ նոր կառավարությունը բացահայտ խրախուսում է պաշտոնյաների զավակների՝ բանակից խուսափումը։ Ընդ որում, խոսքը ոչ ավել ոչ պակաս՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի մասին է, որը պետք է գոնե պաշտոնն ստանձնելու պատճառով առաջի’նը որդուն ուղարկեր բանակ։

Եվ այսպես՝ գանք սկզբից՝ փորձելով բաց չթողնել ոչ մի փաստ։

2020 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ Անդրանիկ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը՝ ՀՊՏՀ-ում։ Այդ ժամանակ նրան հարց հնչեց, թե ինչու չի ծառայել բանակում, որի պատասխանը չկար։ Օրենքը թույլատրում է զինծառայության չգնալ, եթե պաշտպանել ես թեկնածուական ատենախոսություն։ Մարդը պաշտպանել է ու չի գնում։

Բայց ուսումնասիրելով կենսագրությունը՝ ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան մեր ուղղված պաշտոնական հարցմանն ի պատասխան պարզվում է՝ 

Լևոն Անդրանիկի Քոչարյանը (ծնվ․՝ 01․01․1994թ․), 27․08․2010թ․ ընդունվել է ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի բակալավրիատի առկա «Ապահովագրական գործ» մասնագիտության առաջին կուրս՝ անվճար հիմունքներով։ 31․05․2014թ․ ավարտել է և ստացել ֆինանսների բակալավրի ստիճան։

09․06․2014թ․ ընդունվել է ՀՊՏՀ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ դարձյալ անվճար, ավարտել՝ 07․06․2016թ․ և ստացել մագիստրոսի աստիճան։

16․06․2016թ․ ընդունվել է ՀՊՏՀ առկա ուսուցման (անվճար, տարկետման իրավունքով) ասպիրանտուրա «ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ (ֆինանսական հաշվառման ամբիոն)։ Ասպիրանտուրան ավարտելուց երկու ամիս առաջ՝ 17․04․2019թ․․ Լ․Ա․Քոչարյանը, իր դիմումի համաձայն, տեղափոխվել է «Բանկային գործ և ապահովագրություն» ամբիոն։ 2020թ․ փետրվարի 20-ին ՀՊՏՀ թիվ 014 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։

Համաձայն ՀՀ կառավարության 2016թ․ փետրվարի 25-ի N 238-Ն որոշման, ասպիրանտուրայի առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում 3 տարին։ Այսինքն, Լևոն Քոչարյանն ասպիրանտուրայում ուսուցումն ավարտել է 16․06․2019թ․։ 

Մեր երկրորդ հարցմանն ի պատասխան ԵՊՏՀ-ից ևս հենց այդ թիվը նշեցին՝ Լևոն Անդրանիկի Քոչարյանն ավարտել է ՀՊՏՀ ասպիրանտուրան 16 հունիսի 2019 թվականին:

Ստացվում է` Լևոն Անդրանիկի Քոչարյանը 2019թ․ հունիսի 16-ից մինչ 2020 թվականի փետրվարի 20-ը, այսինքն՝ ասպիրանտուրան ավարտելուց հետո շուրջ 8 ամիս շարունակ եղել է զինապարտ․ այդ ընթացքում երկու անգամ տեղի է ունեցել զորակոչ․ մեկը՝ ամառային զորակոչը,հայտարարվել է 2019 թվականի մայիսի 16-ին, որի համաձայն՝ պետք է մայիս-հուլիս ամիսներին զորակոչվեին Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը ներառյալ: Այսինքն՝ պետք է զորակոչվեր նաև Լևոն Անդրանիկի Քոչարյանը, քանի որ ուսման հիմքով նրան տրված տարկետումն ավարտվել էր հունիսի 16-ին, և ինչպես հայտնի է նա դեռ չէր պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը։

Այնուհետ տեղի է ունեցել ձմեռային զորակոչը, որը հայտարարվել է 2019թ․ նոյեմբերի 7-ին։ Սակայն մեր հերոսը բաց է թողել նաև այդ զորակոչը։ Ինչպե՞ս։

Պաշտպանության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան ընդամենը նշեց հետևյալը․ «Լևոն Անդրանիկի Քոչարյանը օրենքով սահմանված կարգով ստացել է տարկետում պարտադիր զինծառայության զորակոչից՝ մինչև 2020 թվականի ամառային զորակոչը։ 

Քաղաքացու կողմից պարտադիր զինվորակն ծառայության զորակոչից տարկետման՝ առողջական, ընտանեկան և ուսումը շարունակելու հիմքերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»

Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք ԱՅՍՏԵՂ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին