Զավեշտալի է, երբ վերաքննիչ դատարանի կողմից արդարացված գործով ԱԱԾ-ն կրկին մեղադրանք է առաջադրում. իրավաբան
Արխիվ 16-20Քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ գրում է. «Զավեշտալի է, երբ նախորդ իշխանությունների օրոք բացահայտված, իսկ ընդամենը 4 ամիս առաջ «Նոր» է Հայաստանի վերաքննիչ դատարանի կողմից արդարացված գործով ՀՀ ԱԱԾ-ն կրկին մեղադրանք առաջադրում Հայոց Առաքելական եկեղեցու առաջնորդական փոխանորդին: Առավել զարմանալի ու զավեշտալի է, երբ նման բացահայտումերի մասին վայրկյան առաջ հաղորդագրություն տարածող ԱԱԾ-ն, ապրիլի 13-ին առաջադրված մեղադրանքի մասին հիշում է երկու օր անց՝ ապրիլի 15-ին եւ նրանից հետո հրապարակվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը փոխելու մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչը»:

