Ցանկացած ոտնձգություն Վեհարանի եւ Ազգային Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ հակասահմանադրական է. «ԿԱՄՔ»
Արխիվ 16-20Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է. «Վերջին օրերին իշխող վարչակարգը անցել է էթիկայի՝ արտոնված բոլոր սահմանները: Առիթը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայտարարությունն է՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանի ազատ արձակման հետ: Բնականաբար մենք նույնպես կարող ենք համաձայն չլինել Վեհափառի կատարած այս կամ ինչ-որ այլ հայտարարության հետ եւ չկիսել նրա կարծիքը տարբեր հարցերի շուրջ: Սակայն դա առիթ չի կարող տալ ոչ ոքի՝ հարվածել Հայկական Ազգային Եկեղեցուն: Անցյալում զգուշացրել էինք, այսօր նորից ենք զգուշացնում, որ ցանկացած ոտնձգություն Վեհարանի եւ Ազգային Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ հակասահմանադրական է եւ կարժանանա մեր ամենակոշտ հակահարվածին»:

