Մեղադրանքը անհիմն է, շինծու. արձագանքում է Նավասարդ սրբազանի պաշտպանը
Արխիվ 16-20Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ ՏԵՐ ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԻ պաշտպան ՀՈՎԻԿ ԱՐՍԵՆՅԱՆԸ գրում է. «Ստիպված եմ անդրադարձ կատարելու ԱԱԾ-ի հրապարակմանը՝ կապված Կճոյանին առաջադրված մեղադրանքի հետ։ Մի կողմից ստորագրությամբ պարտավորեցնում են չհրապարակելու, մյուս կողմից խեղաթյուրված մեղադրանքին հասարակական հնչեղություն են տալիս։ Որպես պաշտպան հայտարարում եմ, որ մեղադրանքը անհիմն է, շինծու, իրավական հարթությունից դուրս եւ քրեական հետապնդում իրականացնելու հիմքերն ու նպատակը անհասկանալի»:

