Ինչո՞վ են զբաղված Իջևանի մանկատան աշխատակիցներն այս օրերին
Արխիվ 16-20Iravunk.com-ը անդրադարձել է «ՍՕՍ մանկական գյուղ» հայկական բարեգործական հիմնադրամի Իջևան մասնաճյուղում տեղի ունեցող ինչ-ինչ խլրտոցներին: Մեզ հասած տեղեկություններով, իրավիճակը չի փոխվել, ավելին, ըստ շրջանառվող լուրերի այս կարանտինային օրերին խլրտոցները շարունակվում են: Վերոնշյալ կազմակերպությանը, ըստ էության, գումար է տրամադրում, որպեսզի աշխատակիցները երեխաների համար սնունդ, հագուստ, գրենական պարագաներ, մինչև անգամ դպրոց ճանապարհելիս ընդմիջում անելու համար: Սակայն, ըստ շրջանառվող լուրերի, հիմնադրամում աշխատակիցներից ոմանք առիթը բաց չեն թողնում որոշ բաներ իրացնելու: Իջեւանյան մեր աղբյուրները իրար մեջ խոսում են, որ այս կարանտինային օրերին, երբ երեխաները դպրոց չեն հաճախում, որոշ աշխատակիցներ իրենց կարծես թե ավելի «լավ են զգում»: Այսինքն, ըստ տարածվող լուրերի «ՍՕՍ մանկական գյուղի» աշխատակիցներից ոմանք, ովքեր պարբերաբար գումար են ստանում երեխաներին սնունդ, մսամթերք եւ այլ պարագաներ՝ հագուստ, գրենական պիտույքներից որոշ բաներ իրենցով են անում, գնված ապրանքները տանում են տներով: Մարդիկ նշում են, որ թեև մարզպետարանը կապ չունի այս ամենի հետ, սակայն Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Իջևան քաղաքում գործող «ՍՕՍ մանկական գյուղում» գործող հիմնադրամը պետք է վերցնի ուշադրության տակ եւ պարզի, թե այդ ինչ խլրտոցներ են տեղի ունենում, և ակնկալում հարցի լուծում:
Ա. Ավագյան

