Վարչապետ Փաշինյանի ուշքն ու միտքը Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսնե՞րն են
Արխիվ 16-20Ինչպես բոլորին է հայտնի, կարանտինային պայմաններում փակվել են մի շարք տեքստիլ-գործարաններ,որոնցից ամենա խոշորը՝ «Ալեքս Տեքստիլ»- ն է , որը պատկանում է Նիկոլ Փաշինյանի մտերիմ ՝ օլիգարխ Սամվել Ալեքսանյանին: Տպավորություն է, որ աշխարհն աշխարհով՝ Փաշինյանն էլ Սամվել Ալեքսանյանի բիզնեսներով է: Չնայած ամբողջ արտադրական ոլորտը կաթվածահար է եղել, երկիրը սովի մատնվել ու ոչ մի գործարան չի աշխատում, սակայն Նիկոլ Փաշինյանի ուշքն ու միտքը Ալեքսանյանին պատկանող տեքստիլ արտադրությունն է: Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 20-ից հետո շատ հնարավոր է, որ տեքստիլ ընկերությունները վերադառնան իրենց բնականոն աշխատանքին, իսկ ահա այսօր էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն էլ նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը քննարկում է տեքստիլ արտադրության աշխատանքը թույլատրելու հարցը և փուլային տարբերակով այդ գործունեության տեսակը հավանաբար կթույլատրվի:
Հ.Գ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը «սիրահարված» է Ալեքսանյանին պատկանող բիզնեսներին, և ողջ օրը մտածում է, ինչ անել, որպեսզի գործարար Ալեքսանյանին պատկանող բիզնեսները չտուժեն, իսկ ահա ինքն էլ օգուտներ քաղի:
Հ. Գևորգյան

