Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին Մայր Աթոռից հնչող կոչին
Արխիվ 16-20Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին Մայր Աթոռից հնչող կոչին:
«Բազմիցս առիթ ունեցել ենք հստակ դիրքորոշում արտահայտելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ, համաձայն որի՝ խափանման միջոցի փոփոխության հիմքեր չենք տեսել: Ռ. Քոչարյանի պաշտպանների կողմից իրենց պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխության միջնորդություն է ներկայացվել դատարան: Դրա վերաբերյալ դատական քննության ընթացքում մեղադրող դատախազները կծանոթանան պաշտպանության կողմի հիմնավորումներին և կհայտնեն իրենց դիրքորոշումը:
Ինչ վերաբերում է Վեհափառի հայտարարությանը, ապա դա քրեադատավարական ընթացակարգերի հետ որևէ աղերս չունի: Եվ մենք չենք մեկնաբանում կոնկրետ քրեական դատավարության գործընթացից դուրս նման հայտարարությունները», - «Լուրեր»-ին ասել է Գոռ Աբրահամյանը։

