«ՊԱՐՏՔՈՎ ՓՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒԻՆ, ՈՐ ՎՃԱՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ՀԱՐԿԵՐ»

Արխիվ 16-20

«Տնտեսական ոլորտի աջակցությանը միտված պետական աջակցության ծրագրերը չեն կարող բավարար եւ արդյունավետ լինել, քանի որ դրանք համարժեք չեն օբյեկտիվ իրավիճակին եւ տնտեսվարողների համար առկա իրական մարտահրավերներին»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով կառավարության կողմից տրվող աջակցություններին, նման կարծիք հայտնեց  ՀՅԴ Բյուրոյի Տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող ԹԱԴԵՎՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:

- Կորոնավիրուսով պայմանավորված` էապես կրճատվել, իսկ մի շարք տնտեսական ոլորտներում ընդհանրապես զրոյացել են եկամուտները: Զուգահեռաբար, տնտեսական գործունեությունը չդադարեցնելու եւ լուծարման չգնալու պարագայում այդ տնտեսվարողները պետք է կատարեն ծախսեր, որոնք եկամտաստեղծ չեն՝ աշխատողներին հարկադիր պարապուրդի համար վճարում եւ դրանից բխող եկամտահարկ, սեփական գույքի պահպանման ծախսեր, վարձակալական վճարներ, վարկային ընթացիկ պարտավորությունների կատարման վճարներ եւ այլն: Հետեւաբար, կայուն եկամուտների ամբողջական կամ մասնակի կորստի եւ պահպանվող ծախսերի այս իրավիճակում տնտեսվարողներն ունեն լրացուցիչ միջոցներ ներգրավելու առարկայական անհրաժեշտություն: Իրավիճակն առավել բարդանում է՝ նկատի ունենալով իրավիճակի անորոշությունը եւ դրանից բխող տնտեսական բարձր ռիսկերը: Նման պայմաններում կա երկու հիմնական այլընտրանք.

Ա. Տնտեսական գործունեության դադարեցում՝ եկամուտներ եւ հետեւաբար նաեւ՝ շահույթ չապահովող վերը նշված ծախսերը չկատարելու եւ կայուն կորուստներից խուսափելու նպատակով:

Բ. Շարունակել այդ ծախսերի կատարումը, որոնք ունեն նաեւ սոցիալական կարեւոր նշանակություն, եթե պետությունը ուղղակի մասնակցությամբ դրանց մի մասը վերցնի իր վրա՝ պետական մասնակի սուբսիդավորմամբ եւ հարկերը ժամանակավորապես զիջելով:

Այս օբյեկտիվ իրավիճակը անտեսելով` կառավարությունը տնտեսվարողներին առաջարկում է որոշակի արտոնյալ պայմաններով վարկ: Տնտեսական աջակցության ծրագրերը առավելապես բխում են պետության այսրոպեական շահից, այլ ոչ թե պետություն-մասնավոր հատված փոխշահավետության սկզբունքից: Պարզ ասած, պարտքով փող են առաջարկում գործատուին, որ կատարի իր համար եկամուտներ չապահովող ծախսեր, այդ թվում՝ վճարի հարկադիր պարապուրդի համար աշխատավարձ եւ հարկեր: Իհարկե, արտոնյալ վարկավորման ծրագրերը տեղին կլինեն, երբ անցում կկատարենք բնականոն կյանքի՝ վերացված կլինեն այս համաճարակով պայմանավորված սահմանափակումները: Փոխատվական այդ միջոցները կծառայեն տնտեսական զարգացմանը եւ տնտեսական արդեն եղած կրուստների վերականգնմանը: Հիմա դեռ պարզ չի, երբ ենք հասնելու այդ փուլին, իսկ այս փուլում մարտահրավերները եւ ընթացիկ հիմնախնդիրները բոլորովին այլ են եւ պահանջում են պետական աջակցության համարժեք նպատակներ, սկզբունքներ եւ ըստ այդմ՝ մշակված ծրագրեր: Հակառակ պարագայում անխուսափելի կլինեն տնտեսության հիմնական ոլորտներում գործունեության դադարեցումները, լուծարումները, աշխատողների հաստիքների զանգվածային ազատումները: Եվ պարզ չէ՝ այդպիսի ելքի պարագայում այսօր անհրաժեշտ, սակայն «խնայվող» պետական աջակցության գումարներից որքա՞ն ավել գումար հետո կծախսվի սոցիալական նպաստների եւ օգնության վրա:

- Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում ներկայիս տնտեսության վիճակը:

- Ունենք տնտեսական աննախադեպ սահմանափակումներ, բարձր անորոշություն եւ ռիսկեր, ինչպես նաեւ՝ այս խնդիրները գլոբալ են, վերաբերում են աշխարհի ողջ տնտեսությանը: Միաժամանակ, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքներն ուղղակիորեն եւ անուղղակիորեն վերաբերում են մեր երկրի ողջ տնտեսությանը: Տնտեսական համակարգը նվազագույն կորուստներով այս իրավիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է պետական համարժեք եւ չուշացած աջակցություն: Կարեւոր գործոն է նաեւ պանդեմիայի պահպանման հետագա տեւողությունը: Այսպիսի ֆորսմաժորային իրավիճակներում պետությունը շատ հստակ դեր պետք է ունենա, եւ դա ոչ թե քաղաքական ուժի ցանկությունն է կամ հայեցողությունը, այլ կոնկրետ սահմանադրական պարտավորություն է: Եվ այստեղ մենք պետք է տեսնենք նաեւ օրենսդրական փոփոխություններ՝ այսպիսի իրավիճակին համարժեք, ինչը չենք տեսնում: Ինչ-որ նախագծեր են քննարկում, որոնք, մեծ հաշվով, նորից ավելի շատ պոպուլիստական են, քան իրավիճակից բխող, խնդիր լուծող՝ աշխատողի իրավունքի առումով: Եթե այսօր աշխատանքային հարաբերությունների կայունությունը չխրախուսի պետությունը եւ շատ ուղղակի չմասնակցի դրա ապահովմանը, ապա մենք ունենալու ենք կայուն եկամուտը կորցնող անձինք, որոնք հաջորդ քայլին աղքատ են դառնալու եւ համալրելու են աղքատ ընտանիքների շարքը:

- Պարոն Ավետիսյան, Կենտրոնական բանկի հաշվետվությունը կանխատեսում է, որ արդեն այս տարվա երկրորդ կեսից տնտեսական վիճակը կսկսի աշխուժանալ, եւ 2021թ.-ին տնտեսական աճի տեմպերը կվերականգնվեն: Որքանո՞վ է իրատեսական այդ կանխատեսումը:

- Բազմագործոն անորոշություններով պայմանավորված` հավաքական ռիսկերի ընթացիկ այս իրավիճակում նույնիսկ կարճաժամկետ աճի նման կանխատեսումներն առավելապես բարի ցանկություն են:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին