​​​​​​​Կենտրոնական Եվրոպայի եւ սկանդինավիայի հոգեւորականաց կոչը

Արխիվ 16-20

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ գլխավորությամբ իր Սրբազան Հովվապետի, միշտ էլ հանդես է եկել մարդասիրական, եղբայրասիրական և խաղաղասիրական կոչերով ու քարոզությամբ, քանի որ, այո՛, «Մարդու աստվածապարգև կյանքը բարձրագույն արժեք է և դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է» (Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս):

Ափսոսանքով և տարակուսանքով կարդացինք պետական և հանրային պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց անհավասարակշիռ և վիրավորական գրառումները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հնչեցված մարդասիրական և խաղաղասիրական կոչերին։ Անձեր, ովքեր, ի հակադրություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի, զբաղված են միայն հանրային տիրույթներում իրենց պես չմտածող մարդկանց վարկաբեկելով: Անձեր, ովքեր, հաշվի չառնելով մեր ժողովրդի բուն թշնամիների, ինչպես նաև այս օրերին ողջ մարդկության թշնամի համավարակի դեմ պայքարի անհրաժեշտությունը, թշնամիներ են փնտրում յուրայինների մեջ՝ մեկ անգամ ևս թիրախավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Երանի Ձեր կյանքում Հայոց Հայրապետի՝ իր ժողովրդի և իր երկրի համար արածների մեկ տոկոսն արած լինեիք: Գոնե պարծենալու և հպարտանալու առիթ կունենայիք. չնայած, որ երկուսն էլ մեղք են համարվում: Մնում է միայն հարցնել. պետական և հանրային այդ գործիչներն արդյոք ունե՞ն ազգային և պետական մտածողություն, թե առաջնորդվում են միայն նեղ անձնական ինչ-ինչ շահերով:

Սիրելինե՛ր, բարի եղեք հիշել նաև Հայոց Հայրապետի բոլոր ժամանակներում չդադարող կոչերը միմյանց սիրելու, հարգելու և իրար նկատմամբ հանդուրժող լինելու մասին: Քանի որ դրանցով է պայմանավորված մեր միասնականությունը և դրանցով ենք հաղթահարել և հաղթահարելու մեր երկրի ու մեր ազգի առջև ծառացած բոլոր դժվարություններն ու նեղությունները:

Ճակատագրի բերումով մեր ժողովրդի մեծագույն մասն ապրում է Հայրենի սահմաններից հեռու՝ իր սրտի և հոգու մեջ ամուր պահելով Հայրենիքի հանդեպ սերը: Մենք էլ՝ ապրելով և հոգևոր ծառայություն իրականացնելով Եվրոպայի ոչ պահպանողական բարքերի պայմաններում, մշտապես առաջնորդվում ենք ազգային բարձր գիտակցությամբ,  և նույն գիտակցությունն ու ոգին ենք փորձում փոխանցել մեր սերունդներին՝ լինելու ազգանվեր, եղբայրասեր, եկեղեցասեր ու աստվածավախ: Սակայն տարակուսանք է առաջանում, որ մեր եկեղեցու և նրա հոգևորականաց եկեղեցանվեր ու ազգապահպան սպասավորությանը զուգահեռ Հայրենիքում գտնվում են պետական պաշտոնյաներ, որոնք իրենց թույլ են տալիս անզուսպ և անպարկեշտ արտահայտություններ անել Հայոց Հովվապետի հասցեին: Հովվապետ, ով իր հոգևորականաց դասին իր օրինակով միշտ հորդորում է՝ լինելու Հայոց Պետության և Պետականության կողքին, աշխարհի բոլոր անկյուններում բարձր պահել Հայաստանի և Հայի անունը, հոգևոր ծառայության կողքին զբաղվել նաև Հայրենիքին ու հայ ժողովրդին հուզող խնդիրներով:

Նման քայլերով ու արտահայտություններով որոշ պաշտոնյաներ հարցականի տակ են դնում նաև մեր ազգապահպան ու հայրենանվեր ողջ ծառայությունը: Մեր բոլոր պետական այրերին և հասարակական գործիչներին հորդորում ենք  զուսպ լինել և չդրսևորել նման պարսավելի վերաբերմունք Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։

Եվ միշտ հիշե՛ք, որ «Այն, ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի է զորացնում»:

Մենք զորավիգ ենք մեր Հայրապետին և միանում ենք Նրա խաղաղասեր և ազգասեր բոլոր կոչերին և Հայոց Հորը մաղթում ենք երկար արևշատ գահակալություն և հաջողություններ ազգապահպան, եկեղեցաշեն և պետականամետ բոլոր իրագործումների մեջ։

Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի

Հայրապետական Պատվիրակության Հոգևոր դաս

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին