ԱՍՔ ՆԻԿՈԼԻ, «ՍԻՐՈՒՆ ԱՂՋԿԱ» ԵՎ ԱՖՐԻԿՅԱՆ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 16-20

Սկիզբը https://iravunk.com/news/109725

 

Տեսնես Եվրոպա՞ն ինչու կատաղեց

Ամփոփենք ներկայացված փաստերը: Այսպես, եթե մինչեւ այս տարվա հոկտեմբեր Աֆրիկայում թռչող հայաստանյան միակ ավիաընկերությանը գոնե հրապարակային մակարդակով ՔԱԿ-ը գործնականում ուշադրություն էր դարձնում՝ ելնելով այս կամ այն միջադեպերից, որոնց մեջ նրանք հայտնվում էին, ապա նոյեմբերից նկատվեց կտրուկ փոփոխություն՝ սկսեցին ակտիվորեն կասեցնել լիցենզիաները: Այն դեպքում, երբ ընկերության հետ կապված հետաքրքիր հարցեր, այնուամենայնիվ, կան: Օրինակ, որոշ տվյալներով «Մարս Ավիան» ընդհանուր առմամբ շահագործել է 10 ու մինչեւ հիմա էլ շահագործում է 8 ինքնաթիռ, իսկ 6-ը՝ թռիչքներ իրականացնում (2-ը՝ վնասված: Սակայն ի տարբերություն An-74-ի, երկրորդ վնասված ինքնաթիռը՝ An-28-ը դուրս գրված է հաշվառվում): Իսկ որտե՞ղ են գրանցված այդ ինքնաթիռները, եթե Հայաստանում շահագործվող ինքնաթիռների ռեեստրում նշված չեն: Միաժամանակ նաեւ Եվրոպան, որ մինչ այդ ուշադրություն չդարձնելով հայաստանյան ընկերությունների աֆրիկյան թռիչքներին, հանգիստ այլ հայաստանյան ընկերությունների եվրոպական թռիչքներ էր թույլատրում, հանկարծ միանգամից բառացիորեն «կատաղեց», թե այդ ինչո՞ւ է «Տարոն Ավիան», ունենալով անվտանգության խնդիրներ, իրենց դիմել, եւ եկավ ստուգումների: Չէ, այդպես չի լինում, Փաշինյանն էլ խոստովանեց, որ եվրոպացիների այդ հանկարծահաս ուշադրությունը պետք է կապել ոչ թե արդեն փակված «Տարոն Ավիայի» հետ, ինչպես պնդում է Տաթեւիկ Ռեւազյանը, այլ՝ աֆրիկյան թռիչքների եւ զենքի: Բայց ինչո՞ւ. տեսականորեն եվրոպացիներին բացարձակ չպետք է վերաբերեր հայկական ընկերությունների աֆիրիկյան թռիչքներն ու զենքը: Բայց չէ, «մեկ օրում» այնքան «հետաքրքրվեցին», որ արդյունքում, Աֆրիկայում գործող բոլոր թռիչքները փակելուց հետո անգամ որոշեցին ՔԱԿ-ին պատժել: Իսկ դա շատ ավելի տրամաբանական է դարձնում այն վարկածը, որ Եվրահանձնաժողովին պարզապես «խնդրել» են»՝ ինչ-որ պատրվակով նման պատժամիջոցների գնալ: Թերեւս, միայն մեկ ուժ կա, որը կարող է Եվրահանձնաժողովին նման «խնդրանքով» դիմել՝ ամերիկացիները:

 

Հետաքրքիր է, լիբիական Մարշալ Հանթարին ո՞վ է զենք հասցնում

Հասանք ամենահետաքրքիր դրվագին: Ամերիկացիները դեռ անցած տարվա դեկտեմբերին սկսեցին սենսացիոն հայտարարություններ հնչեցնել Աֆրիկայում ապօրինաբար վաճառվող զենքի թեմայով, իսկ այդ մեղադրանքների թելերը տանում էին դեպի Եվրոպա, մասնավորապես՝ Սերբիա (տես նաեւ https://iravunk.com/news/109344): Հասկանալի է, մինչ հրապարակային մեղադրանքներին հասնելը, թեման պետք է որ նախ ոչ հրապարակային շրջանառության փուլով անցներ, այսինքն, այդ «բազարները», ըստ ամենայնի, մեկնարկել էին մոտավորապես նոյեմբերին, այն ժամանակահատվածում, երբ նաեւ հայաստանյան ավիաիշխանություններն իրար խառնված, սկսեցին աֆրիկայում թռչող հայկական ինքնաթիռները լիցենզիայից զրկել: Բայց նաեւ հասկանալ է պետք՝ ինչո՞ւ հանկարծ ամերիկացիները նման աղմուկ բարձրացրին` Աֆրիկայում զենք վաճառելու հետ կապված: Աֆրիկան միշտ էլ եղել է զենքի ամենամեծ շուկաներից մեկը, որտեղ օրինական եւ ապօրինի հիմունքներով գործել են հազարավոր զինավաճառներ, հազարավոր ինքնաթիռներ: Որպես կանոն, ԱՄՆ-ն այդ ամենը «չէր տեսնում», ավելին՝ շատ ամերիկյան ընկերություններ եւս հաճույքով իրենց բաժինն են ստացել այդ մեծ շուկայից: Ու հիմա մտահոգված են: Ինչո՞ւ: Սակայն այստեղ մեկ հետաքրքիր դրվագ եւս հաշվի առնենք: Անցած տարվա վերջերից գնալով պարզ դարձավ, որ Աֆրիկայի այն հատվածում, որը զենքի ամենամեծ շուկան է, այսինքն՝ հյուսիսային հատվածում եւ մասնավորապես՝ Լիբիայում աշխարհաքաղաքական վերահսկողությունը ամերիկացիներից անցնում է ռուսներին: Ընդ որում, ՌԴ-ն այնտեղ պաշտոնապես ներկայացված չէ, հիմնականում գործում է ոչ պետական ռազմական կազմակերպությունների միջոցով, որոնք էլ կիրառում են ռազմական մատակարարումների տարբեր սխեմաներ: Ու մյուս կողմից՝ Սերբիան այն հետաքրքիր օղակներից է, որն իր հերթին է Աֆրիկայում զենք վաճառում ու դրա հետ մեկտեղ՝ զենք է գնում ռուսներից, եւ, առհասարակ, ռուս-սերբական հարաբերությունները, այսպես ասած, միանգամայն դրական զարգացման դինամիկայի մեջ են: Այս ամենից, իհարկե, կարելի է հետաքրքիր հետեւությունների հանգել, թե ինչու հանկարծ ամերիկացիներն այդքան մտահոգվեցին սերբերով եւ Աֆրիկայում վաճառվող զենքով: Հաշվի առնելով նաեւ, որ Սերբիայի մի շարք ընկերություններ հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ՝ ձեւականորեն աֆրիկացիներին զենք վաճառելու մեղադրանքով, բայց բոլորն են հասկանում, որ իրական պատճառը ռուսների հետ հարաբերություններն են, այդ թվում՝ զենքի հետ կապված: Հարց է նաեւ, թե սերբերն ի՞նչ զենք են վաճառել աֆրիկացիներին եւ կոնկրետ ո՞ր աֆրիկացիներին են վաճառել: Օրինակ, լիբիական մարշալ Հանթարի ինչի՞ն է պետք սերբական արտադրության զենքը, եթե նա արդեն վարժվել է ռուսական զենքին:

 

Սերբիական  զենքն ու Հայաստանը

Բայց ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Հայաստանը: Պարզապես 2019-ի մարտին Հայաստանը զենք գնելու պայմանագիր է կնքել սերբական Tesic ընկերության հետ, որը գտնվում է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ՝ ռուսների հետ համագործակցելու եւ Աֆրիկաում ապօրինի զենք վաճառելու պատճառով: Ի դեպ, Հայաստանն ունե՞ր սերբական զենքի կարիք: Սերբական զենքի արդյունաբերությունը հիմնականում ստեղծվել է ԽՍՀՄ-ի տեխնոլոգիական բազայի հիման վրա եւ այսօր էլ այդ ուղղվածության մեջ է: Կարճ ասած, սերբական զենքը հիմնականում կարելի է համարել վատ տեսակի ռուսական զենք, բայց նաեւ ավելի թանկ, հաշվի առնելով, որ Հայաստանը կարող է ավելի որակյալ ռուսական զենքը գնել ՌԴ-ի ներքին գներով: Ու այստեղ նաեւ այս հարցը կա՝ իսկ հնարավո՞ր է, որ սերբերը ռուսներից զենք գնեն, հետո այդ զենքը բարձվի հայկական ընկարությունների ինքնաթիռները, իսկ նրանք էլ որոշեն թռչել Աֆրիկա...

Իսկ Տաթեւիկի համար իրո՞ք անակնկալ էր, որ հայկական ինքնաթիռները Աֆրիկայում զենք են վաճառում, եւ նա այդ մասին եվրոպացիների՞ց իմացավ. սա էլ է հնարավոր տարբերակ: Դե, եթե իրոք եվրոպացիներն են նրան այդ ուղղությունն ու այն փակելու ուղիները մատնանշել, ապա տրամաբանական է նաեւ, որ նա որոշեց կորոնավիրուսից պատսպարվել հենց եվրոպաներում: Բայց կորոնավիրուսի՞ց, կամ միգուցե զենքի անունի՞ց է «խեղճ սիրուն աղջիկը» սարսափել ու պատսպարվել եվրոպական գրկում: Նիկոլի համար է՞լ էր անակնկալ, որ հայկական ավիաընկերությունները Աֆրիկայում զենք էին վաճառում: Միգուցե, միայն թե նա խոսում է ինչ-որ քրգործերից, սակայն օրեր շարունակ փորձում ենք պարզել, թե այդ ո՞ւմ են դատում՝ Աֆրիկայում զենք վաճառելու մեղադրանքով, ու այդպես էլ նման մեկն ի հայտ չի գալիս: Դա էլ կարելի է հասկանալ. եթե նման մեկին այնուամենայնիվ գտնեն ու որոշեն դատել, նա էլ՝ իմացած-չիմացածն ասի, ի՞նչ կդառնա: Բայց նկատեցի՞ք, Նիկոլը զենքի մասին խոսելիս կարծես թե արդարանում էր, մոտավորապես այսպես՝ «Ես չգիտեի, Տաթեւիկն էլ չգիտեր: Հենց պարզեցինք, հանցավոր անփութություն թույլ տված պաշտոնյաներին, ովքեր մեզ խաբել էին, գործից հանեցինք»: Ո՞ւմ առաջ էր արդարանում, այդքան զայրացած ամերիկացիների՞: Բայց մյուս կողմից էլ, չէ՞ որ ամեն մի զենք իր տերն ունի, որոնք, որպես կանոն, բավականին զորեղ ուժեր են: Իսկ երբ նրանց բիզնեսին ես հարվածում, առավել եւս, եթե այն, հնարավոր է, համեմված է նաեւ քաղաքական ծրագրերով, ապա դա էլ պակաս սարսափելի չէ. Տաթեւիկը վկա: Վերջապես, տեսնես Ճաղարյանն է՞լ էր «հանցավոր անփութություն» թույլ տված պաշտոնյաներից. ի վերջո, նա էլ է ժամանակին Աֆրիկայի հետ գործ ունեցել: Դատելով ավիացիոն գծով վարչապետի նախկին խորհրդական Ճաղարյանի վերջին մեկնաբանություններից` դեմ էր Տաթեւիկի նման գործունեությանը, եւ քանի որ Նիկոլը հենց «սիրուն աղջկան» հրապարակավ աջակցեց, Ճաղարյանը որոշեց հեռանալ: Դա կարող էր եւ տրամաբանական լինել, եթե պաշտոնանկության հենց հաջորդ օրը Ճաղարյանին չհրավիրեին ԱԱԾ: Ինչո՞ւ չեղավ որեւէ պաշտոնական բացատրություն: Ընդ որում, երբ նա ԱԱԾ-ում էր, կինը՝ Զարուհի Մուրադյանը, իսկական խուճապային ստատուսներ էր գրում, թե՝ հասեք, փրկեք, Հակոբը ԱԱԾ-ից էլ հազիվ թե դուրս գա: Բայց եկավ, ու տիպիկ շմայսյան ոճով Ճաղարյանը գրեց՝ «ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ»: Դեմ չենք, բայց այդ կիրթ մարդիկ ինչո՞ւ Ճաղարյանին կանչեցին: Բացատրում է. «Տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տեւողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում: Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, եւ իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը»:

Բայց ԱԱԾ-ի ինչի՞ն էր պետք վարչապետի պաշտոնանկ եղած խորհրդականի կարծիքը, եթե ընդամենը դրանից երկու օր առաջ կարող էին նրա պաշտոնական կարծիքը հարցնել: Ավելին, կարող էին Ճաղարյանի պաշտոնանկությունից հետո դիմել նաեւ վարչապետին, վերջապես՝ ոլորտի գործող ղեկավար Տաթեւիկին: Կամ այդ ինչո՞ւ հանկարծ ԱԱԾ-ին այդպես հետաքրքրեց ավիացիան...

Վերջապես, կարո՞ղ էր գործից ազատված Ճաղարյանը ավել-պակաս պատմել, թե հայկական ընկերություններն աֆրիկաներում ինչ զենք էին տեղափոխում. իհարկե: Դե երեւի պետք է նրան ԱԱԾ-ի մակարդակով եւ «կիրթ տոնով» խնդրել՝ «Բերանդ փակ կպահես»: Եթե այս տարբերակն է, ուրեմն Ճաղարյանն ինչե՜ր կարող էր պատմել ավիացիայի մասին...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի