Թուրքիան ամեն առիթ կարող է օգտագործել եւ հարձակում գործել. Նորատ Տեր-Գրիգորյանց

Արխիվ 16-20

Համավարակով պայմանավորված՝ թվում էր, թե աշխարհաքաղաքական զարգացումները բոլորովին այլ ընթացք են ունենալու, բայց, կարծես, ոչ Հայաստանի համար: Թուրքիան Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ՝ հին ձեռագրով կրկին փորձում է դավադիր խորամանկությամբ ապակողմնորոշել աշխարհին: Հիմա էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը ո՛չ ավել, ո՛չ պակաս աջակցություն է առաջարկում Հայաստանին՝ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի միջոցով:

«ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ԶԳՈՆ ԵՎ ՊԱՀՊԱՆԵԼ ՌԴ-Ի ՀԵՏ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Իրականում ի՞նչ սպասել Թուրքիայից այս անգամ, հատկապես ռուս-թուրքական վերջերս թեժացած ու ջերմացած հարաբերությունների համատեքստում, «Իրավունքը» հետաքրքրվեց 90-ականներին Պաշտպանության նախարարությունում ամենաբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ Հայաստանի գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ-ԳՐԻԳՈՐՅԱՆՑԻՑ:

– 1921 թվականին խորհրդային իշխանությունը՝ Լենինի եւ Ստալինի գլխավորությամբ, շատ ջերմ մտերմացան Թուրքիայի հետ, ինչի հետեւանքով վերջիններիս հաջողվեց խլել Արցախը եւ նույն թվականի հուլիսի 5-ին տալ թուրքական երկրորդ պետությանը: Իսկ մարտի 16-ին Մոսկվայի պայմանագրով Նախիջեւանը, Կարսը խլել էին ու տվել Թուրքիային: Այդ մտերմությունը բերեց նրան, որ Լենինը նրանց տվեց զենք-զինամթերք, ոսկեղեն, չնայած մինչ այդ, Թուրքիան աղքատ երկիր էր, որտեղ սովն էր տիրում: Ես ռուսաստանցի եմ եւ չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց այսօր էլ ռուսական կողմի հարաբերությունները բավական լավացել են Թուրքիայի հետ: Ընդ որում՝ Թուրքիան այն պետությունն է, որ 13 անգամից ավելի պատերազմել է Ռուսաստանի դեմ: Իսկ այդ ագրեսիվ պետության հետ հիմա կրկին մտերմացել է Ռուսաստանը: Սա ինձ հիշեցնում է 1921 թվականը, երբ մեզնից խլվեցին մեր հողերը: Թուրքիան շատ խորամանկ, ստոր, դավաճանական քաղաքականություն ունի: Նկատի չունեմ ժողովրդին, այլ` իշխող ղեկավարությանը, իսկ ժողովուրդը ժողովուրդ է էլի, այն ժամանակ հայերի դեմ ատելություն էին քարոզում, եւ նրանք իրենց բանակով կոտորում էին հայերին: Ու հենց այդ ժողովուրդն այսօր մտածում է՝ ինչո՞ւ էինք հայերին կոտորում: Ինչեւէ, ինձ համար ցավալի է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան շատ են ընկերացել:

– Կարծում եք, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը հղի են մեզ համար նոր վտանգներո՞վ:

– Իրականում Թուրքիան դավաճանական վերաբերմունք ունի ՌԴ-ի խաղաղ առաջարկների վերաբերյալ: Ռուսաստանն առաջարկում է չաջակցել ԻԳԻԼ կոչվող ահաբեկչական խմբավորմանն ու հորդորում չպատերազմել Սիրիայի նախագահ Ասադի դեմ, որը խնդրել է ՌԴ-ին օգնել: Իսկ Թուրքիան քայքայում է Սիրիան: Այնպես որ, Թուրքիան ամեն առիթ կարող է օգտագործել եւ հարձակում գործել: Դրա համար պետք է զգոն լինել եւ ՌԴ-ի հետ ընկերություն անել, որովհետեւ Հայաստանն այսօր գտնվում է շրջափակման մեջ հարեւան երկրների զինված ուժերի կողմից՝ Թուրքիայի, Ադրբեջանի եւ, ի դեպ, նաեւ Վրաստանի կողմից: Հայաստանի միակ դաշնակիցը Ռուսաստանն է՝ ռուս ժողովրդի գլխավորությամբ: Իհարկե, լավ կլիներ, որ Թուրքիան` որպես ՆԱՏՕ-ի անդամ, լիներ ավելի ընկերաբար, այլ ոչ թե` ագրեսիվ: Եթե, օրինակ վերցնենք ՌԴ նախագահին, նա ցանկանում է, որ մեզ շրջապատեն մեր նկատմամբ ընկերասեր պետություններ, մանավանդ, որ ՆԱՏՕ-ականներն ամեն տեղ հարձակվում են ու հարձակվում: Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ իր ՆԱՏՕ-ական զորքերը գտնվում են Վրաստանի սահմաններում ու աջակցում այդ երկրին: Ավելի կոնկրետ՝ Մառնեուլի-Հայաստան սահմանում 90 տոկոսով կանգնած են թուրքեր: Ի դեպ, ամբողջ Բաթումիում էլ են լցվել թուրքերը: Ստացվում է, որ Վրաստանը կիսաշրջափակման մեջ է գտնվում Թուրքիայի կողմից: Ես ունեմ տվյալներ, որ նրանք այնքան են լկտիացել, որ երբ շուկայում հարց ես տալիս, թե ինչ արժե այս կոշիկը, չեն պատասխանում, հարցնում ես՝ ինչո՞ւ, ասում են, թե թուրքերեն խոսեք, քանի որ կարծում են, որ իրենց իշխանության տակ են գտնվում վրացիները: Փաստացի ասում են, որ դուք ենթարկվում եք մեզ, հետո ինչ, որ Վրաստանում եք գտնվում: Բայց Վրաստանը դեռ չի հասկանում` ինչ է անում ու Թուրքիայի ճնշման պատճառով փակել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ճանապարհը, այդ թվում՝ Գյումրիի երկաթգծի ուղղությամբ: Իսկ այդ երկաթգծով շատ բան կարելի էր փոխադրել՝ զրահամեքենաներ, զենք-զինամթերք, մարդկանց եւ այլն:

«ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ»

– Սիրիական Իդլիբում տեղի ունեցած բախումների հետեւանքով, թվում էր, թե բավական լարվելու են ռուս-թուրքական հարաբերությունները: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Վերջերս Թուրքիայի նախագահի խորհրդականը, որը առանց Էրդողանի թույլտվության չէր կարող նման հայտարարություն անել, ասաց, թե Ռուսաստանը կրակ է բացել, եւ 33 թուրք է զոհվել: Այո, եղել է այդպես, ինչին ի պատասխան Ռուսաստանն ասաց, որ իրենք պայմանագիր ունեն ստորագրած, որ չպետք է աջակցել ահաբեկչական խմբավորումներին, որոնք հարձակում են իրականացրել Սիրիայի զինված ուժերի դեմ: Եվ Ռուսաստանը աջակցել է այդ ահաբեկչական խմբավորմանը չեզոքնելու համար: Թուրք խորհրդականն էլ ասում է՝ ինչո՞ւ է Ռուսաստանն այդպես խոսում, եթե նման կերպ շարունակվի, մենք պատերազմ կհայտարարենք Ռուսաստանին, կջախջախենք այն, քանի որ ՌԴ-ում 25 միլիոն մուսուլման կա, որոնք կարող են քայքայել այդ երկիրը: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան անամոթ են ու լկտի, որ սպառնում են իմ երկիրը ջախջախել:

– Ի՞նչ է ուզում այսօր Թուրքիան:

– Թուրքիան տարբեր ճանապարհներով փորձում է վերականգնել Օսմանյան կայսրության նախկին տարածքները: Ըստ իս, Էրդողանը շատ խելացի քաղաքականություն է վարում այդ ուղղությամբ, այդ թվում` նաեւ եվրոպական ուղղությամբ: Թուրքիան իր ժողովրդին տեղայնացնելով Եվրոպայում՝ զավթում է տարածքներ: Այսօր 3 միլիոն թուրք կա Գերմանիայում: Էրդողանը նույնիսկ վերջերս հայտարարեց, թե եթե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաման տար նախընտրական քարոզարշավի ժամանակ, որ Էրդողանի թիմին դեմ քվեարկեն, ապա ինքը հրաման կտար Գերմանիայի թուրք կանանց, որպեսզի յուրաքանչյուրը հինգ երեխա ծննդաբերեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին