ՊԱՐՈՆ ԱՎԻՆՅԱՆ, ԳՈՒՑԵ ԴԱԴԱՐԵՑՆԵ՞Ք ՍՈՐՈՍԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Արխիվ 16-202019թ. մարտի 1-ին (մարտի 1-ը սորոսականների համար հավանաբար ունի ինչ-որ գերբնական առանձնահատկություն) ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ստորագրել է մի որոշում, որով Սորոսի հայկական գրասենյակից եւ նրանից սնվող 18 սորոսական ՀԿ-ներից որոշել է չվերցնել հարկեր, մաքսատուրքեր եւ այլ վճարներ, որոնք պետք է համալրեին Հայաստանի պետական բյուջեն: Ծրագիրը մոտ 3,3 մլն դոլարի ծավալ ունի: Հետեւապես ծրագրի իրականացման ընթացքում պետական բյուջե մուծումները կազմելու են շուրջ 600 հազար դոլար: Բայց արի ու տես, որ Ավինյանը այդ ծրագրին շնորհեց բարեգործական կարգավիճակը եւ այդ 600 հազար դոլարը նվիրեց սորոսականներին: Ընդ որում, ծրագրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն որեւէ առնչություն բարեգործության հետ չունի: Այդ ծրագրով սորոսականները իրենց քթները խոթում են մեր դպրոցական եւ բուհական կրթության համակարգի, առողջապահության, քրեական իրավունքի, պետական կառավարման համակարգի եւ այլ ոլորտներում: Սակայն բարեգործական որեւէ գործառույթ այդտեղ չկա: Ծրագիրը գործելու է մինչեւ 2020 թվականի վերջը: Հիմա հարց է ծագում` արդյոք ի՞նչ նպատակով է Տիգրան Ավինյանը այսքան հոգատարությամբ ու քնքշությամբ վերաբերվում Սորոսի հիմնադրամին եւ ի՞նչ իրավունքով է 600 հազար դոլարը խլում մեր անապահով խավերից, հաշմանդամներից, երեխաներից եւ նվիրաբերում Սորոսին: Այս օրերին հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներ, կորցնելով աշխատանքը, եւ գների այս աճի պայմաններում հայտնվել են սոցիալապես սարսափելի պայմաններում: Գուցե ժամանակն է, պարոն Ավինյան, դադարեցնեք Սորոսի հովանավորությունը եւ պետության բյուջեին հասանելի գումարները փոխանցեք ամենաաղքատ եւ ամենատուժած ձեր համաքաղաքացիներին: Իսկ ձեզ, պարոն Փաշինյան, ձեր այն հարցին, թե` ձե՞ռ եք առնում, պատասխանենք, որ` ոնց որ թե, դուք եւ ձեր պարետն եք ձեռ առնում հայ ժողովրդին ու ցույց ենք տալիս այն տեղը, որտեղից կարելի է գումարներ տալ հարյուր-հազարավոր կարիքավոր ձեր համաքաղաքացիներին: Մեջբերենք Տիգրան Ավինյանի 86-Ա որոշումից այն հատվածը, որը վերաբերում է սորոսականներին հարկերից արհեստականորեն ազատելուն.
«Ծրագրի բարեգործական որակման նպատակը:
Ակնկալվում է հարկային արտոնությունների ստացում` ապրանքների, սարքավորումների, գրքերի և գրականության, ուսումնական նյութերի ներմուծման եւ ձեռքբերման դեպքում մաքսային վճարներից եւ ԱԱՀ-ից ազատում, հեռահաղորդակցման եւ կապի ծառայությունների վարձավճարների ԱԱՀ-ից ազատում, տպագրական ծախսերի ԱԱՀ-ից ազատում, կոնֆերանսների, սեմինարների կազմակերպման հետ կապված տարածքի վարձակալության, հյուրանոցային, տրանսպորտային եւ այլ ծառայությունների ԱԱՀ-ից ազատում, տարեկան ֆինանսական աուդիտի ծախսերի ԱԱՀ-ից ազատում»:
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

