ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՄԵԾ ՈՒ ԿԵՂՏՈՏ ԽԱՂԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ԵԶՐԱՓԱԿՉԻՆ

Արխիվ 16-20

Կորոնավիրուսային մեծ խաղի խաղավարները փորձելու են քարոզչաֆեյքային մեթոդներով առավելագույնս երկար ժամանակ մարդկանց պահել խուճապահար վիճակում: Այս տեսանկյունից պատահական չէր նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին հայտարարությունը, որով քանիցս ամենածանր մեղադրանքների տակ հայտնված այս կառույցը փորձում է շարունակել սարսրափ տարածող քարոզը: Օրինակ, ինչպես վերջին դեպքում, թե՝ «կորոնավիրուսը տարածվում է արագ եւ 10 անգամ ավելի վտանգավոր է, քան 2009թ. գրիպի համավարակը»: Ուստիեւ, ինչպես քարոզում է ԱՀԿ-ն. «Աշխարհի երկրները չպետք է համաճարակի շրջանակներում սահմանափակման միջոցները չափազանց արագ չեղարկեն»: Ու ասվածի տակ էլի որեւէ հիմնավորում չկա. այդ ինչպե՞ս է կորոնավիրուսը գրիպից վտանգավոր, եթե տարեկան գրիպից վարակվողների թիվը 100 միլիոն եւ ավելի է՝ 600-700 հազար մահացությամբ, իսկ կորոնավիրուսից այս չորս ամիսներին հազիվ 2 միլիոն վարակված կա ու մոտ 120 հազար մահացած:

 

ԱՀԿ-Ն` ՈՐՊԵՍ ԹՐԱՄՓԻ ԹՇՆԱՄԻ

Փոխարենը, քաղաքական տեսանկյունից ԱՀԿ-ի նման հայտարարությունը միանգամայն հասկանալի է. շատ երկրներ արդեն իսկ հայտարարել են հակակորոնավիրուսային միջոցառումների աստիճանական մեղմացման մասին, եւ դա աշխարհով մեկ խուճապ տարածողների համար, իհարկե, անցանկալի ազդակ է:Իսկ այն, որ նույն  ԱՀԿ-ն գործում է հենց այդ խուճապ տարածողների թեւի օգտին, ինչպես ժամանակին կարծիք հայտնելու առիթ ունեցել ենք, հիմնավորվեց նաեւ վերջին զարգացումներով: Այդ թվում, երբ նախագահ Թրամփը բառացիորեն պատերազմ հայտարարեց ԱՀԿ-ին: Նախ հնչեց ԱՄՆ նախագահի սպառնալիքը՝ կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը: Եվ դրան  էլ ավելացավ վերջին տեղեկատվությունը, համաձայն որի՝ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի անդամներն ակտիվորեն հորդորում են Թրամփին ոչ թե պարզապես հրաժարվել ԱՀԿ-ին ֆինանսավորելուց, այլ առհասարակ գնալ դրան ոչնչացնելու ճանապարհով՝ այլընտրանքային կազմակերպություն ստեղծելու միջոցով: Իսկ այն, որ գործին խառնվել ամերիկյան ազգային անվտանգության մասնագետները, հուշում է, որ Սպիտակ տունը ԱՀԿ-ի գործունեությունը ընկալում են` որպես ԱՄՆ անվտանգությանն ուղղված սպառնալիք, եւ պատահական չէ, որ կորոնավիրուսի տարածման ուսումնասիրման նպատակով ստտեղծված Սենատի հանձնաժողովում հեց ԱՀԿ-ին էլ կուղղի իր աշխատանքի մի մասը: Դա կարելի է հասկանալ. այն, որ կորոնավիրուսային այս մեծ խաղի հիմնական թիրախներից մեկը նախագահական ընտրությունների շեմին գտնվող եւ հաղթելու մեծ շանսեր ունեցող Թրամփն է, ի սկզբանե էլ ակնհայտ էր: Ինչպես նաեւ, որ այս պատմության հակադիր թեւում ակնհայտորեն կանգնած են ուլտրալիբերալները, որոնք Թրամփի նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքում հայտնվեցին պարտվողի վիճակում, իսկ երկրորդ փուլում, երբ Թրամփի ձեռքերը շատ ավելի ազատ կլինեն, կարող են նաեւ հայտնվել պատմության աղբանոցում: Կորոնավիրուսային ավանտյուրան ուլտրալիբերալների հետ կապող մի շարք այլ միանգամայն հեղինակավոր պնդումներ եւս այս օրերին ի հայտ եկան: Մասնավորապես` հոգեբանական գիտությունների թեկնածու, քաղաքական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր, ռազմական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, «Ինֆոսպեցնազ» ասոցիացիայի ղեկավար Իգոր Պանարինը, որն, ի դեպ, ունի ոչ միայն ռուսական ամենահեղինակավոր, այլ նաեւ՝ Կրեմլին մոտ կանգնած մասնագետներից մեկի համարում ունի, իր հերթին օրերս ընդարձակ հարցազրույցով (ամբողջական տարբերակը՝ https://iravunk.com/ru/news/14567) անդրադարձավ կորոնավիրուսի եւ դրա շուրջ արհեստական խուճապի ուլտրալիբերալ ծագումնաբանության խնդրին՝ նաեւ կոնկրետ անուններ եւ հասցեներ մատնանշելով: Եվ, ինչպես բազում այլ նման կեղտոտ պատմություններում, այստեղ էլ տխրահռչակ Սորոսի «ականջները երեւացին»: «Իմ վարկածն այն է, որ COVID-19-ը, իհարկե, կենսաբանական զենք է: Դժբախտաբար, ես գործնականում կասկած չունեմ այդ մասին: Այն արհեստական ծագում ունի, ինչպես այս տեղեկատվական ալիքը, որը բարձրացվել է դրա շուրջ»,- պնդում է պրոֆեսորը՝ անցնելով կոնկրետ անունների: «Այն կենտրոններից մեկը, որտեղ գտնվում էին գաղտնի լաբորատորիաները, հիմնված էր Հյուսիսային Կարոլինայում, մյուսը՝ Հարվարդում, իսկ երրորդը՝ Արկանզասում: Ըստ ամերիկյան հետախուզության վետերանների` նոր կենսօջախը ստուգելու փորձեր են անցկացվել Մեծ Բրիտանիայում (ներառյալ Քեմբրիջի համալսարանում), որտեղ դրանք ֆինանսավորվել են Բիլ Գեյթս հիմնադրամի կողմից, ինչպես նաեւ Ավստրալիայում եւ Կանադայում: Ավելին` որոշ բաղադրիչների փորձարկումներ իրականացվել են Վրաստանի եւ Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաներում: Ինչպես նշում է աղբյուրը, նման բան, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել նաեւ չինական Ուհան քաղաքի վիրուսաբանության ինստիտուտում, որը, ի դեպ, ֆինանսավորվել է Սորոսի կողմից...»: Իսկ այս խաղի կենտրոնը՝ ««Շտաբը» (եթե կարող եմ այդպես ասել) գտնվում է բրիտանական տխրահռչակ Սոլսբերի քաղաքում»:

Պանարինը եւս, թեեւ կորոնավիրուսային թիրախներից մեկը համարում է Թրամփին, սակայն նա միակը չէ: Ընդհանուր միտքն այն է, որ. «COVID-19 օպերացիան դա Պուտինի, Թրամփի եւ Սի Ցզինպինի տապալման խաղն է»:

Բայց վերջնարդյունքում, ըստ Պանարինի. «Պուտինի եւ Թրամփի միությունը, իմ կարծիքով, վկայում է, որ լոնդոնյան գլոբալիստները պետք է պարտություն կրեն...»:

 

ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԲԻՈԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ

Պանարինի ենթադրությունը, որ ուլտրալիբերալները այս վերջին կեղտոտ խաղում եւս պարտության շեմին են, կարելի է նաեւ «անզեն աչքով» նկատել: ԱՄՆ-ում հարվածն ուղղված էր Թրամփի վարկանիշի ոչնչացմանը, սակայն ինչպես ցույց են տալիս վերջին բոլոր հարցումները, անկման փոխարեն Թրամփը մի բան էլ վարկանիշի էական աճ ունի: Սի Ցզինպինը բոլորից էլ առաջ կարողացավ վերականգնել դիրքերը եւ հիմա մտել է տնտեսական աճի փուլ: ՌԴ-ում եւս Պուտինն ակնհայտորեն կորոնավիրուսից մի բան էլ առաջ ընկավ. իշխանական էլիտայի այն գլոբալ փոփոխությունները, որոնք նա սկսեց դեռ անցած տարեվերջից, լիովին կազմալուծեց ռուսական քաղաքական էլիտայում տեղավորված գործակալական համակարգը, եւ եթե Պանարինը ենթադրում է, որ Մեդվեդեւի կառավարության պահպանման դեպքում ներկայումս  ՌԴ-ն կհայտնվեր ծանրագույն վիճակում, ապա իրողությունն այն է, որ Միշուստինի պարագայում ռուսական տնտեսությունը մինչեւ իսկ նավթային հարված գրեթե չնկատելով, վերջին օրերին դեռ մի բան  էլ սկսել է մտնել ակտիվ կայունացման փուլ, նաեւ շնորհիվ նավթային գների վերսկսված աճի: Բայց այս ամենով հանդերձ, նաեւ նկատենք, որ  Պանարինի գնահատականներում, որոնք, ի դեպ, հազիվ թե հենց այսպես այս օրերին ի հայտ եկան, մեզ համար եւս միանգամայն ուշագրավ հետեւությունների դրվագ կա: Խոսքն այն  մասին է, որ սորոսանմանների փողերով կորոնավիրուսի ստեղծման  մեջ ներգրավված են եղել նաեւ Ուկրաինայի եւ Վրաստանի ամերիկյան հայտնի բիոլաբորատորիաները, եւ չմոռանանք, որ Հայաստանում էլ կան ամերիկյան փողերով ստեղծված բիոլաբորատորիաներ: Ի դեպ, ինչքան էլ մեր  իշխանությունները պնդում  են, թե դրանք հայաստանյան չեն, որ ամերիկացիներն այլեւս դրանց հետ գործ չունեն, սակայն այս կորոնավիրուսային իրավիճակում որոշ հետաքրքիր հանգամանքներ են ջրի երես ելնում: Այսպես, նախօրեին կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի մամուլի ասուլիսն էր,  ում դիմեցինք հարցով՝ «Ինչո՞ւ դուք չեք համագործակցում մեր երկրում ամերիկյան լաբորատորիաների հետ»: Պատասխանը ցնցող էր. «Ես չգիտեմ, թե այդ տեղեկությունը որտեղից է, եկեք հիշենք, թե մեր ռուս գործընկերները երբ են եկել եւ վիրուսի դեմ երբվանից են պայքարում Հայաստանի Հանրապետությունում: Սկզբնական ժամանակահատվածում մեր նմուշները մենք ուղարկել ենք ամերիկյան լաբորատորիա, եւ գրեթե մոտ 600... Մենք զուգահեռ ենք աշխատում լաբորատորիաների հետ: Այնտեղ էլ են մեր գործընկերները, նաեւ մեր ռուս գործընկերների կողմից ծավալված լաբորատորիայում, եւ այն կախված է ծանրաբեռնվածությունից...»: Թե որտեղից ուր էր միտքը տանում պարոն Օհանյանը, շարադրվածից դժվար էր հասկանալ: Սակայն որոշ մտքեր շատ  հետաքրքիր են: Ինչո՞ւ է բարձրաստիճան պաշտոնյան օգտագործում «ամերիկյան լաբորատորիա» տերմինը, երբ իշխանական վերնախավից հավաստիացնում են, որ այնտեղ ամերիկյան ոչինչ չկա՝ բացի ֆինանսավորումից, եւ որ պատրաստ են այնտեղ մշտական մուտքի պայմանագրային հնարավորություն տալ ռուս մասնագետներին, թեեւ այդ պայմանագիրն այդպես էլ չկա ու չկա: Հաջորդը, եթե պարզվում է, որ նույն սկզբունքով այլ երկրներում հիմնված լաբորատորիաներում տարաբնույթ սորոսական փողերով բիոզենք են ստեղծել (համենայնդեպս, նման լրջագույն եւ չհերքված մեղադրանքներ կան), ո՞րն է երաշխիքը, որ մեր լաբորատորիաները վտանգավոր չեն: Հաջորդը, այդ ինչո՞ւ են մեր զինվորների անալիզային 600 նմուշներ հանձնել «ամերիկյան լաբորատորիաների» ազատ տնօրինմանը, առավել եւս, երբ նման լրջագույն կասկածներ կան, այդ թվում` մեր ռազմական դաշնակիցների մոտ ու գործնականում ամենավերին մակարդակներով: Եվ այս իրավիճակում մեկ հետաքրքիր փաստ. իսկ պատահակա՞ն էր, որ դեպի Հայաստան շտապեց ռուսական ռազմական լաբորատորիան, երբ խոսքը քաղաքացիական մակարդակով տարածվող համաճարակի մասին է: Հիշեցնենք, այն մեր երկիր եկավ ոչ թե վարչապետի, կորոնավիրուսային թիվ մեկ պաշտոնյա պարետի կամ առողջապահության նախարարի ու ռուսաստանյան համապատասխան մակարդակի պաշտոնյաների պայմանավորվածության արդյունքում, այլ` ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների: Ընդ որում, այդ խողովակով Հայաստան եկած լաբորատորիան փաստացի շրջանցեց սորոսականի համարում ունեցող մեր մյուս չինովնիկությանը: Իսկ որ ռուսական ռազմական լաբորատորիան գործում է այն նույն ուղղվածությամբ, ինչ «ամերիկյան լաբորատորիաները», խոստովանեց Օհանյանը, որ այդ, այսպես ասած, ուսումնասիրությունները զուգահեռ են: Արդյոք սա նման չէ՞ այն բանին, որ ռուսները ունեին որոշակի կասկածներ եւ այս խողովակով փորձում են կա՛մ դրանք փարատել, կա՛մ հունից շեղվելու ունակ իրավիճակը վերահսկողության տակ առնել: Կարճ ասած, դեռ պարզելու հարցեր կան, ու թերեւս առաջիկայում այս ամենին անդրադառնալու առիթներ դեռ կունենանք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին