Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 65 հազարից ավելի դեպք. Комсомольская правда
Արխիվ 16-20Համաձայն կորոնավիրուսի վերաբերյալ ստացված վերջին տվյալների՝ ապրիլի 15-ին Թուրքիայում հայտնաբերվել է հիվանդության 65 111 դեպք. մահացել է 1 403 մարդ, ապաքինվել 4799-ը, հայտնում է Комсомольская правда-ն:
Երկրում վաղուց արդեն գործում են սահմանափակող միջոցառումներ. տեղի բնակիչները կարող են այցելել միայն մթերային խանութներ, գնալ դեղատուն և շանը տանել զբոսանքի: Մինչև 20 տարեկանները, ինչպես նաև 65 տարեկանից բարձր մարդիկ չեն կարող տնից դուրս գալ: Բացի այդ, երկրում ժամանակավորապես դադարեցվել են միջազգային օդային փոխադրումները, փակվել են 30 խոշոր քաղաքների մուտքերն ու ելքերը:
2020 թվականի ապրիլի 15-ին Թուրքիայում կորոնավիրուսի մասին վերջին նորությունները հետևյալն են. մոտ 90 հազար բանտարկյալ ժամանակավորապես ազատ է արձակվելու վարակի տարածման պատճառով: Կազատվեն այն մարդիկ, ովքեր պատիժ են կրում ոչ ծանր հանցագործությունների համար: Նրանք ազատության մեջ կմնան մինչև մայիսի 31-ը, որից հետո կվերադառնան կալանավայրեր: Եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չկարգավորվի, ապա բանտարկյալների ազատության մեջ գտնվելն ավելի երկար կտևի:

