ԵԱՏՄ շրջանակներում մի շարք ապրանքներ ժամանակավորապես ազատվում են ներմուծման մաքսատուրքից
Արխիվ 16-20ԵԱՏՄ շրջանակում ոչ միայն բժշկական նշանակության ապրանքները, անհատական պաշտպանիչ միջոցները, դեղորայքի մեջ կիրառվող նյութերը, այլ նաև գյուղատնտեսական նշանակության և պարենային ապահովվածության ապրանքները համապատասխան որոշմամբ ժամանակավորապես ազատվում են ներմուծման մաքսատուրքից:
Այս որոշումն արդեն ուժի մեջ է մտել և գործում է պարզեցված ընթացակարգերով: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Փոխնախարարը հայտնեց՝ բժշկական նշանակության ապրանքների դեպքում զրոյական մաքսատուրքը կգործի 6, իսկ գյուղատնտեսական նշանակության ապրանքների դեպքում՝ 3 ամիս:

