«Պարտեզ» ռեստորանում սպանվածի հարազատները շարունակում են մեղադրել Գագիկ Ծառուկյանի որդուն
Արխիվ 16-202019- թվականի Հունվարի 29-ին ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին՝ Շշի Մելոյին պատկանող «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած 21-ամյա Ջիվան Հարությունյանի հարազատները շարունակում են մեղադրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդուն: Վերջինիս, հարազատներից մեկի խոսքով, իրենք դեռ ամիսներ առաջ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ օրս նամակը չի ստացել որևէ արձագանք :Հանգուցյալի հարազատներից մեկի խոսքով՝ իրենք չեն հնագստանալու մինչև մեղավորները պատասխանատվության չենթարկվեն. «Մարդիկ իրենց կյանքն են վայելում, միլիարդներ ծախսում, նշանվում, ամուսնանում ,իսկ մեր անմեղ Ջիվանը զոհ գնաց մի հղփացած պոռճի պատճառով»,- հավելեց լուսահոգի Ջիվան Հարությունյանի մտերիմներից մեկը: Հարությունյանների ընտանիքն արդեն մեկ տարուց ավել է, ինչ զրկվել են քուն ու դադարից: Ընտանիքը շարունակում է սպանության մեջ մեղադրել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին:
Ա. Ավագյան

